Լրահոս

11.09.2009 17:12


Վարդան Խաչատրյան. «Մեր ետևում տեղի է ունենում աշխարհաքաղաքական մեծ խաղի առևտրի գործընթաց»

Վարդան Խաչատրյան. «Մեր ետևում տեղի է ունենում աշխարհաքաղաքական մեծ խաղի  առևտրի գործընթաց»

-Պատմական մեր բախտից մենք գիտենք, որ ամենածանր բանն այն է, որ մեր թիկունքում  ընթացել են պայմանավորվածություններ և առևտուր։ Արդյոք այսօր համանման առևտուր ընթացե՞լ է, թե՞ ոչ։ Մեր ետևում տեղի է ունենում աշխարհաքաղաքական մեծ խաղի առևտրի գործընթաց, և հնարավո՞ր է լինելու արդյոք պաշտպանել Հայաստանի շահերը,-կլոր սեղանի քննարկման ժամանակ խոսելով հայ-թուրքական հարաբերությունների ներկա իրավիճակի մասին՝ ասել է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Վարդան Խաչատրյանը։

Նա նշել է, որ Հայաստանը յուրօրինակ շահերի բախման կենտրոն կդառնա, և ճնշումները կմեծանան թե՛ Թուրքիայի, թե՛ Պարսկաստանի, թե՛ Ռուաստանի կողմից, և հնարավոր է՝ «այս խաղի մեջ Հայաստանը չկարողանա գլխավոր գարանտ մնալ Արցախի համար, և ևս մեկ անգամ աշխարհաքաղաքական խաղերի մեջ Հայաստանը կդառնա մանրադրամ»։

-Երբ մենք ճանաչում ենք արձանագրություններում նշված տարածքային ամբողջականությունը, հավատացնում եմ՝ մենք կայուն կապի սահմանի հնարավորությունը ԼՂՀ-ի հետ դնում ենք հարցականի տակ,-խոսելով Հայաստանի և Թուրքիայի միջև նախաստորագրված արձանագրությունների մասին՝ ասել է նա։

Ըստ Վարդան Խաչատրյանի՝ Ցեղասպանության հարցի քննարկումը ենթահանձնաժողովներում նսեմացնում է մեզ։

-Դա նսեմացնում  է ոչ միայն մեզ, այլ ապուշի վիճակում է դնում այն պետություններին, որոնք ճանաչել են Ցեղասպանությունը։ Պատկերացնո՞ւմ եք՝ այս երկրները մեր ներկայացրած փաստերի ու իրենց վերլուծությունների հիման վրա հանգել են այն եզրակացության, որ Ցեղասպանությունը եղել  է, իսկ մենք դա քննարկման ենք դնում սեղանին,-հավելել է նա։

Պատգամավորը պնդել է, որ  վավեր փաստաթղթերը հարյուր տոկոսով Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը կանգնեցնելու են։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը