Քաղաքական մարմնավաճառության առանձնահատկությունները
Քաղաքական մարմնավաճառները պոզով և պոչով չեն լինում։ Արտաքուստ նրանք չեն տարբերվում շարքային քաղաքացիներից ու արժանապատվություն ունեցող քաղաքական գործիչներից։ Այլ հարց է ներքինը։
Ներքուստ նրանք ավելի ծախու են և ավելի անբարոյական, քան փողոցում կանգնող մարմնավաճառները, քանզի վերջինները ձևեր չեն թափում, բարոյախրատական բաներ չեն ասում և երբեմն նաև անվճար են տրվում՝ «զա կայֆ»։ Իսկ ահա քաղաքական մարմնավաճառները միշտ աշխատում են համապատասխան վճարի դիմաց. նրանք կայուն սկզբունքներ ու գաղափարական համակրանք չունեն, որպեսզի «զա կայֆ» ձրի տրվեն։
Փողոցային մարմնավաճառներն այնպես են հագնվում ու այնպես են իրենց պահում, որ անմիջապես աչքի ընկնեն ու հաճախորդ «կպցնեն», իսկ ահա քաղաքական մարմնավաճառներն ընդհակառակը՝ ձգտում են աչքի չընկնել և թաքցնել իրենց իրական դեմքը, բայց շատ ավելի գռեհիկ ձևով են վճարունակ հաճախորդ փնտրում, քան «գիշերային թիթեռնիկները»։
Հայաստանի քաղաքական դաշտը, ցավոք, մարմնավաճառների պակաս չունի։ Կան երիտասարդներ ու զառամյալներ, արական և իգական սեռի ներկայացուցիչներ, «բեսամթ» գաղափարականներ ու «թունդ» ընդդիմադիրներ։ Մի քիչ ուշադիր լինելու դեպքում կարելի է անմիջապես ճանաչել նրանց։
Օրինակ՝ երբ մեկը բոցաշունչ ելույթ է ունենում իշխանությունների դեմ, բայց կրկնակի էնտուզիազմով քննադատում է «քառյակին» ու «տակից» հիմնավորում, որ իշխանությունները պինդ են, ու չեն հեռանա, ուրեմն իմացեք, որ ձեր առջև քաղաքական մարմնավաճառ է։
Կամ երբ հայտարարվում է, թե եկեք պատրաստվենք 2018թ. նախագահական ընտրություններին, բայց որևէ կերպ պայքար չի մղվում նախագահի ինստիտուտը գործնականում վերացնող սահմանադրական փոփոխությունների դեմ, ապա հաստատ համոզված եղեք, որ «գործի» վրա բռնացրել եք հնագույն մասնագիտության տեր մեկին։
Քաղաքական մարմնավաճառություն է նաև այլոց աթոռակռվի մեջ մեղադրելուն զուգահեռ՝ իշխանություններից մի քանի աթոռ մուրալն ու տարատեսակ ծառայություններ մատուցելը։
Ոչ պակաս մարմնավաճառություն է նաև «անկախ փորձագետի» կամ «անկախ լրատվամիջոցի» կարգավիճակով իշխանությունների ընդդիմախոսների դեմ պայքարելը։
Մեր քաղաքական, փորձագիտական ու լրատվական դաշտի մի հսկայական հատված հասարակաց տուն է դարձել, բայց դե, ինչպես ժողովրդական խոսքում է ասված՝ գողինն ու մարմնավաճառինը (այդ թվում՝ քաղաքական մարմնավաճառինը) քառասուն օր է։
Այս պահին ինդիկատորի ֆունկցիա է կատարում սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ դիրքորոշումը։ Ով ինչ ուզում է՝ խոսի, միևնույն է՝ դա էական չէ, և պետք է նայել, թե ինչ է անում։ Եթե կողմ ես գործող իշխանության վերարտադրմանը, ապա ինչպիսի սրտաճմլիկ ու գերսկզբունքային դիրքորոշմամբ էլ հանդես գաս, չես կարողանա թաքցնել ով լինելդ։

Սևակ Մինասյան