Սյունիքի նախկին մարզպետ. «Անուններ չեմ ուզում տալ, դա իմ որոշման տիրույթից դուրս է»
Կառավարության այսօրվա նիստից հետո ՀՀ ջրային պետական կոմիտեի նախագահ Վահե Հակոբյանը, պատասխանելով հարցին, թե ինչն էր Սյունիքի մարզպետի պաշտոնից նրա անակնկալ հրաժարականի պատճառը, լրագրողներին ասել է. «Անակնկալ չէր. իշխանությունները տեսնում են ինձ այս պաշտոնում, բնականաբար, ես էլ պիտի այդ գործառույթները կատարեմ»:
Ինչ վերաբերում է լուրերին, թե Սյունիքի մարզպետի պաշտոնում կրկին նշանակվելու է Սուրիկ Խաչատրյանը, Վ. Հակոբյանը հրաժարվեց որևէ մեկնաբանություն անել՝ ասելով. «Անուններ չեմ ուզում տալ, դա իմ որոշման տիրույթից դուրս է»։