Այսօր ԱԺ նիստում հարցուպատասխանի ժամանակ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանն աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին խնդրել է պարզաբանել՝ որն է «խորհրդատվական ծառայության» (որին տրամադրվելու է 1 մլն 100 հազար դոլար) և «խորհրդատուի» (12 մլն 800 հազար դոլար) տարբերությունը։ Ի պատասխան՝ նախարարը նշել է, որ տարբերությունը չնչին է. խորհրդատվական ծառայություններին կարող են դիմել կազմակերպություններ, իսկ խորհրդատուներին՝ անհատներ, հետևաբար դիմել պետք է թե՛ մեկին, թե՛ մյուսին խորհրդատվական ծառայությունների համալիրում։
Վահան Բաբայանը նշել է, որ Արտեմ Ասատրյանն ինքն իրեն հակասում է, քանզի փաստաթղթում առկա է երկու տարբեր գումար, և տարբերությունն ակնհայտ է։ Նախարարը պարզաբանել է, որ ներկա դրությամբ այդ տեղեկատվության մանրամասներին ամբողջապես չի տիրապետում, սակայն խոստացել է անպայման հատուկ անդրադառնալ այդ հարցին։
«Խորհրդատվական ծառայությո՞ւն», թե՞ «խորհրդատու» (տեսանյութ)