Լրահոս

11.09.2014 14:57


ԻԱԿ-ը գնահատել է պետական մարմինների հրապարակայնությայն մակարդակը

ԻԱԿ-ը գնահատել է պետական մարմինների հրապարակայնությայն մակարդակը
Այսօր` սեպտեմբերի 11-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը ներկայացրեց Հրապարակայնության եւ տեղեկատվության ազատության ինդեքսը՝ որով առաջին անգամ Հայաստանում գնահատվել է պետական կառավարման մարմինների հրապարակայնության եւ թափանցիության մակարդակը։ Մշակված հիսունից ավելի չափանիշների հիման Ինֆորմացիայի ազատության կենտրոնի փորձագետներն այսուհետ ամեն տարի իրականացնելու են պետական կառավարման մարմինների գնահատում՝ կազմելով դրանց հրապարակայնության ամենամյա ռեյտինգը։ Այս տարի գնահատվել է պետական կառավարման 37 մարմին՝ բոլոր նախարարությունները, մարզպետարանները և կառավարությանն առընթեր մարմինները։
Այս տարի լավագուն հնգյակում հայտնվել են Արմավիրի մարզպետարանը 80 բալով, Արդարադատութան նախարարությունը 78 բալով, Սյունիքի եւ Վայոց ձորի մարզպետարանները 77-ական բալերով եւ Տարածքային կառավարման նախարարությունը 76 բալով։ Սանդղակում վատագույն արդյունքը գրանցել են Ազգային անվտանգության ծառայությունը 31.5 բալով, ԿԱ միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեն 37.5 բալով, ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը 41 բալով, Սպորտի եւ երիտասարդության հարցերի և Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունները 41.5 բալով։
Այս տարի գնահատվել են նաեւ ՀՀ կառավարությունը, Ազգային ժողովը եւ Նախագահի աշխատակազմը։ երեք մարմիններն էլ, թեեւ տնօրինում են հարուստ ու բազմազան ռեսուրսներ, այնուամենայնիվ գրանցել են բանավականին ցածր ցուցանիշներ՝ համեմատաբար 55.5, 45.5, 47.5 բալ։

ԻԱԿ-ի մշակած գնահատման չափանիշները բաժանվում են երեք հիմնական խմբի:
Առաջին՝ “Տեղեկատվության ազատության իրավունք” բաժնում ներառված են հարցեր, որոնցով միջոցով գնահատվում է, թե ինչպես է տեղեկատվություն տնօրինողն (այսուհետ՝ ՏՏ) իրականացնում ՏԱ հարցումների հիման վրա մարդուն տեղեկություն տրամադրելու իր պարտականությունը: Ինդեքսի 2-րդ բաժինը ներառում է հարցեր, որոնք վերաբերում են ՏՏ-ի կողմից տեղեկատվության ազատության, հրապարակայնության եւ մատչելիության պրոակտիվ (սեփական նախաձեռնությամբ) ապահովմանը: Պետության նախաձեռնողականությունը հրապարակայնության եւ թափանցիկության ապահովման հարցում կարեւորելով` այս բաժինը ներառում է չափանիշների ամենամեծ խումբը եւ, հետեւաբար, ապահովում ամենաշատ միավորները: 3-րդ բաժինը գնահատում է տեղեկատվություն տնօրինողի ռեսուրսների պատշաճությունը չափանիշների երկու հիմնական խմբով` ունի արդյոք ՏՏ-ն բավարար մարդկային (մասնագիտական) ռեսուրսներ, կրթված վերապատրաստված աշխատակիցներ, եւ որքանով է ՏՏ-ն օգտագործում հրապարակայնության ապահովման տարբեր գործիքներ:
Բոլոր մարինների տվյալները հասանելի են Հրապարակայնության ինդեքսի կայքում www.foi.am/rating։ Նշենք, որ գնահատման ժամանակաշրջանը ներառում է 2013թ. սեպտեմբերից մինչեւ այս տարվա սեպտեմբերը: Հաջորդ տարի կայքում հասանելի կլինեն նաեւ համեմատական տվյալները՝ ըստ տարիների։
Հրապարակայնության եւ ՏԱ Ինդեքսը մշակվել է Ինֆորմացիայի ազատության կենտրոնը ԱՄՆ ՄԶԳ ֆինանսական աջակցությամբ։

Այս խորագրի վերջին նյութերը