«Ոսկե ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնը արդեն 7-րդ անգամ հյուրընկալվեց Ջավախքում: «Ոսկե ծիրանը անիվների վրա» ծրագրի շրջանակներում սեպտեմբերի 8-10-ը Ախալքալաքում ցուցադրվում են կինոփառատոնի ֆիլմերի ընտրանին, ինչպես նաև Վրաստանի ազգային կինոկենտրոնի կողմից վերջին տարիներին ստեղծված լավագույն ֆիլմերը: Սեպտեմբերի 8-ին, Ախալքալաքի «Ոսկե ծիրան» կինոդահլիճում տեղի ունեցավ փառատոնի հանդիսավոր բացման արարողությունը:
Ջավախքի ընդ. առաջնորդական փոխանորդ՝ Բաբգէն վարդապետ Սալբիյանը իր շնորհակալական խոսքում բարձր գնահատեց «Ոսկե ծիրան» կինոփառատոնի անձնակազմին, որ արդեն 7-րդ անգամ կինոյի լավագույն փառատոնն անցկացնում են նաև Ջավախքում:
Փառատոնի նախագահ՝ Հարություն Խաչատրյանն իր ողջյունի խոսքում կարևորեց կինոյի դերն ու նշանակությունը մարդկանց կյանքում: «Ոսկե ծիրանը» Ջավախքում կինոփառատոնն իրականացվում է «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման հիմնադրամի, ՀՀ-ում Վրաստանի դեսպանության, Վրաստանի ազգային կինոկենտրոնի հետ համագործակցությամբ: Բացման արարողությանը ներկա էին «Փյունիկ» հիմանդրամի պատվավոր նախագահ՝ Լևոն Սարգսյանը, գրականագետ՝ Մերուժան Տեր-Գուլանյանը, վրաց մետրոպոլիտ Նիկոլոզ Փաչուաշվիլին և այլք: Սեպտեմբերի 8-ին ջավախքյան հանդիսատեսն հնարավորություն ուներ դիտելու` հայկական «Թևանիկ», ռեժ. Ջիվան Ավետիսյան և վրացական «Մանդարիններ» ռեժ. Զազա Ուռուշաձե գեղարվեստական ֆիլմերն էին: Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության մամլո դիվան
«Ոսկե Ծիրան»-ի հերթական պտույտը Ջավախքում
«Ոսկե ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնը արդեն 7-րդ անգամ հյուրընկալվեց Ջավախքում: «Ոսկե ծիրանը անիվների վրա» ծրագրի շրջանակներում սեպտեմբերի 8-10-ը Ախալքալաքում ցուցադրվում են կինոփառատոնի ֆիլմերի ընտրանին, ինչպես նաև Վրաստանի ազգային կինոկենտրոնի կողմից վերջին տարիներին ստեղծված լավագույն ֆիլմերը:
Սեպտեմբերի 8-ին, Ախալքալաքի «Ոսկե ծիրան» կինոդահլիճում տեղի ունեցավ փառատոնի հանդիսավոր բացման արարողությունը:
Ջավախքի ընդ. առաջնորդական փոխանորդ՝ Բաբգէն վարդապետ Սալբիյանը իր շնորհակալական խոսքում բարձր գնահատեց «Ոսկե ծիրան» կինոփառատոնի անձնակազմին, որ արդեն 7-րդ անգամ կինոյի լավագույն փառատոնն անցկացնում են նաև Ջավախքում:
Փառատոնի նախագահ՝ Հարություն Խաչատրյանն իր ողջյունի խոսքում կարևորեց կինոյի դերն ու նշանակությունը մարդկանց կյանքում:
«Ոսկե ծիրանը» Ջավախքում կինոփառատոնն իրականացվում է «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման հիմնադրամի, ՀՀ-ում Վրաստանի դեսպանության, Վրաստանի ազգային կինոկենտրոնի հետ համագործակցությամբ:
Բացման արարողությանը ներկա էին «Փյունիկ» հիմանդրամի պատվավոր նախագահ՝ Լևոն Սարգսյանը, գրականագետ՝ Մերուժան Տեր-Գուլանյանը, վրաց մետրոպոլիտ Նիկոլոզ Փաչուաշվիլին և այլք:
Սեպտեմբերի 8-ին ջավախքյան հանդիսատեսն հնարավորություն ուներ դիտելու` հայկական «Թևանիկ», ռեժ. Ջիվան Ավետիսյան և վրացական «Մանդարիններ» ռեժ. Զազա Ուռուշաձե գեղարվեստական ֆիլմերն էին:
Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության մամլո դիվան