Լրահոս

11.09.2014 16:53


Լեհաստանի նախագահն ընդունել է վարչապետ Դոնալդ Տուսկի հրաժարականը

Լեհաստանի նախագահն ընդունել է վարչապետ Դոնալդ Տուսկի հրաժարականը

Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին պաշտոնապես ընդունել է վարչապետ Դոնալդ Տուսկի կառավարության հրաժարականը, որը ստիպված էր լքել կառավարության ղեկավարի պաշտոնը Եվրոպական խորհրդի նախագահ նշանակվելու կապակցությամբ։ Արարողությունը տեղի է ունենում Նախագահական պալատում։

Այսպիսով, նախագահը երկու շաբաթ ունի, որպեսզի խորհրդարանին նոր վարչապետ առաջարկի։ Սակայն, ինչպես սպասվում է, դա տեղի կունենա նշանակված ժամկետից շուտ։ Մինչ այդ Տուսկը և նրա նախարարները կշարունակեն իրականացնել իրենց պարտավորությունները։ Կոմորովսկին արդեն հաղորդել է, որ կաջակցի կառավարող «Քաղաքացիական պլատֆորմ» կուսակցության թեկնածու, սեյմի խոսնակ Եվա Կոպաչին։

Ուրբաթ առավոտյան հանդիպում է նախատեսված. նախագահը հայտնել է «հետագա կառավարության ծրագրերն» իմանալու ցանկության մասին։ Համաձայն արարողակարգի՝ նոր կառավարության կազմը պետք է հայտնի լինի արդեն մյուս շաբաթվա ընթացքում։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը