ԲՀԿ ԵՄ պատվիրակությունը հանդիպել է Եվրոպայի Երիտասարդ Պահպանողականների հետ
«Եվրոպայի Երիտասարդ Պահպանողականները»՝ (European Young Conservatives) հանդիսանում են միջազգային խոշորագույն երիտասարդական կազմակերպություն, որն իր շուրջն է համախմբում 20-ից ավել միջազգային հեղինակավոր միավորումներ՝ Մեծ Բրիտանիայից, Իտալիայից, Շվեցարիայից, Ավստրլիայից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Մոլդովայի Հանրապետությունից, Պորտուգալիայից, Չեխիայից, Բելգիայից,Դանիայից, Իսլանդիայից ,Լեհաստանից և Լատվիայից: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Երիտասարդների Միության պատվիրակությունը՝ ԲՀԿ ԵՄ նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Վահե Էնֆիաջյանը, ԲՀԿ քաղաքական խորհրդի անդամ, Եվրոպական պահպանողականների և ռեֆորմիստների միության խորհրդի անդամ, հատուկ ներկայացուցիչ Արմեն Արզումանյանի մասնակցությամբ գտնվում էին Մեծ Բրիտանիայի թագավորության Քեմբրիջ քաղաքում՝ Եվրոպայի Երիտասարդ Պահպանողականների հրավերով: Կազմակերպվել են մի շարք աշխատանքային հանդիպումներ և քննարկումներ, որի արդյունքում Եվրոպայի Երիտասարդ Պահպանողականների և ԲՀԿ Երիտասարդների Միության միջև կնքվել է համագործակցության պայմանագիր, որում ամրագրված են երկկողմ համագործակցության հիմնական դրույթներն ու փոխգործակցության ամրագրված ուղիները: Ձեռքբերված պայմանավորվածության արդյունքում, հնարավորություն է ստեղծվել ԲՀԿ Երիտասարդների Միության ներկայացուցիչների համար մասնակցություն ունենալ Եվրոպային Երիտասարդ Պահպանողականների միության լիիրավ անդամ հանդիսացող 20-ից ավելի Եվրոպական կազմակերրպությունների միջոցառումներին: Հիմք ընդունելով ԲՀԿ ծրագրային դրույթներն ու երիտասարդական առաջնային հիմնահարցերը՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը երիտասարդների համար ստեղծել է միջազգային կազմակերպությունների հետ համագործակցություն՝ երիտասարդական, կրթական և փորձի փոխանակմանն ուղղված ծրագրերին մասնակցելու բոլոր պայմանները, արդյունքում՝ կնքվեց պայմանագիր, որը մեր երիտասարդներին բացառիկ հնարավորություն է ընձեռում՝ հաղորդակից դառնալ Եվրոպական մշակութային, կրթական, գիտական փորձի փոխանակմանն ուղղված լավագույն ծրագրերին:
ԲՀԿ ԵՄ պատվիրակությունը հանդիպել է Եվրոպայի Երիտասարդ Պահպանողականների հետ
«Եվրոպայի Երիտասարդ Պահպանողականները»՝ (European Young Conservatives) հանդիսանում են միջազգային խոշորագույն երիտասարդական կազմակերպություն, որն իր շուրջն է համախմբում 20-ից ավել միջազգային հեղինակավոր միավորումներ՝ Մեծ Բրիտանիայից, Իտալիայից, Շվեցարիայից, Ավստրլիայից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Մոլդովայի Հանրապետությունից, Պորտուգալիայից, Չեխիայից, Բելգիայից,Դանիայից, Իսլանդիայից ,Լեհաստանից և Լատվիայից:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության Երիտասարդների Միության պատվիրակությունը՝ ԲՀԿ ԵՄ նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Վահե Էնֆիաջյանը, ԲՀԿ քաղաքական խորհրդի անդամ, Եվրոպական պահպանողականների և ռեֆորմիստների միության խորհրդի անդամ, հատուկ ներկայացուցիչ Արմեն Արզումանյանի մասնակցությամբ գտնվում էին Մեծ Բրիտանիայի թագավորության Քեմբրիջ քաղաքում՝ Եվրոպայի Երիտասարդ Պահպանողականների հրավերով: Կազմակերպվել են մի շարք աշխատանքային հանդիպումներ և քննարկումներ, որի արդյունքում Եվրոպայի Երիտասարդ Պահպանողականների և ԲՀԿ Երիտասարդների Միության միջև կնքվել է համագործակցության պայմանագիր, որում ամրագրված են երկկողմ համագործակցության հիմնական դրույթներն ու փոխգործակցության ամրագրված ուղիները: Ձեռքբերված պայմանավորվածության արդյունքում, հնարավորություն է ստեղծվել ԲՀԿ Երիտասարդների Միության ներկայացուցիչների համար մասնակցություն ունենալ Եվրոպային Երիտասարդ Պահպանողականների միության լիիրավ անդամ հանդիսացող 20-ից ավելի Եվրոպական կազմակերրպությունների միջոցառումներին: Հիմք ընդունելով ԲՀԿ ծրագրային դրույթներն ու երիտասարդական առաջնային հիմնահարցերը՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը երիտասարդների համար ստեղծել է միջազգային կազմակերպությունների հետ համագործակցություն՝ երիտասարդական, կրթական և փորձի փոխանակմանն ուղղված ծրագրերին մասնակցելու բոլոր պայմանները, արդյունքում՝ կնքվեց պայմանագիր, որը մեր երիտասարդներին բացառիկ հնարավորություն է ընձեռում՝ հաղորդակից դառնալ Եվրոպական մշակութային, կրթական, գիտական փորձի փոխանակմանն ուղղված լավագույն ծրագրերին:
ԲՀԿ Երիտասարդների Միություն