Լրահոս

11.09.2014 20:10


Իտալիայի հայտնի երաժշտական փառատոններից դեպի Երևանյան 8-րդ միջազգային երաժշտական փառատոն

Իտալիայի հայտնի երաժշտական փառատոններից դեպի Երևանյան 8-րդ միջազգային երաժշտական փառատոն

Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբն իր՝ 2014-2015թթ. համերգաշրջանն սկսեց Իտալիայում կայացած հյուրախաղային հաղթարշավով. տարբեր քաղաքներում տեղի ունեցած 4 փառատոնների շրջանակներում օգոստոսի 26-30-ը նվագախումբը՝ մաեստրո Թոփչյանի գլխավորությամբ, ելույթներ ունեցավ այնպիսի բարձրակարգ ու հեղինակավոր համերգային սրահներում, ինչպիսիք են Ռիմինի քաղաքի Էքսպո D5 սրահը, Չիտտա դե Կաստելլոյի Սան Դոմենիկա եկեղեցին, Մերանոյի Կուրսաալ սրահը և Ռավելլո քաղաքում գտնվող Բելվեդերե դի Վիլլա Ռուֆոլոյի բացօթյա բեմահարթակը: Աշխարհի բոլոր ծայրերից դասական երաժշտության հնագույն կենտրոն Իտալիայում հավաքված բազմահազար երաժշտասերներին Ֆիլհարմոնիկ նվագախումբը ներկայացրեց հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ստեղծագործություններից Ջութակի կոնցերտը՝ ջութակահարուհի Անուշ Նիկողոսյանի մեկնաբանությամբ. ծրագրում ընդգրկված էին նաև Մուսորգսկու, Ռիմսկի-Կորսակովի և Չայկովսկու ստեղծագործություններից: Որպես մենակատարներ Հայաստանի ֆիլհարմոնիկի հետ հանդես եկան նաև տավղահարուհի Յանա Բուժկովան (Չեխիա) և ֆլեյտահար Մասիմո Մերչելլին (Իտալիա): Ի թիվս հրավիրյալ խմբերի և մենակատարների իտալական փառատոնային շքերթին մասնակցում էին նաև համաշխարհային ճանաչում ունեցող Յուրի Բաշմետը՝ «Մոսկվայի մենակատարներ» անսամբլով, Սեուլի և Լոնդոնի ֆիլհարմոնիկ նվագախմբերը, Ռուսաստանի, Ֆրանսիայի և Մեքսիկայի Ազգային նվագախմբերը, կոմպոզիտոր Սոֆյա Գուբայդուլինան, դաշնակահար Բրունո Կանինոն, «Հանչժու» ֆիլհարմոնիկ նվագախումբը, Թուրինի, Բերգամոյի ֆիլհարմոնիկ նվագախմբերը և ուրիշներ: Իսկ ահա հայրենիքում Ֆիլհարմոնիկն այս համերգաշրջանը կազդարարի Երևանյան միջազգային երաժշտական փառատոնի 8-րդ մեկնարկով: Սեպտեմբերի 12-ից հոկտեմբերի 24-ը ընթացող ամենամյա փառատոնային ծրագիրը կներառի 6 սիմֆոնիկ և 1 կամերային համերգներ, Մեծ Բրիտանիան ներկայացնող երկու մեծահամբավ երաժիշտների՝ դաշնակահար Էշլի Վոսի և ջութակահար Բորիս Բրովցինի, ինչպես նաև թավջութակահար Վահրամ Սարաջյանի մենահամերգները: Փառատոնին իրենց մասնակցությունը կունենան ասպարեզի հայտնի ու մեծ վաստակ ունեցող 15 հյուրեկ արտիստներ և 4 հայաստանցի երաժիշտներ. նրանք են՝ Կիրիլ Գերշտեյնը, դաշնամուր (ԱՄՆ/Ռուսաստան), Էշլի Կլագենֆուրտ քաղաքներում, իսկ հոկտեմբերի 10-ին՝ Գերմանիայի Լյուբեկե քաղաքում: Փառատոնի հանդիսավոր բացման համերգին ելույթ կունենա միջազգային մեծ ճանաչում ունեցող դաշնակահար Կիրիլ Գերշտեյնը (ԱՄՆ/Ռուսաստան), ով Երևանյան 8-րդ փառատոնի բացման համերգին կկատարի Ռախմանինովի Դաշնամուրի թիվ 2 կոնցերտը: Կիրիլ Գերշտեյնը ծնվել է Ռուսաստանում և 14 տարեկանում տեղափոխվել ԱՄՆ: Սովորել է Բոստոնի Berklee College of Music-ում, Նյու Յորքի Manhattan School of Music-ում: Դասեր է առել Դմիտրի Բաշկիրովից (Մադրիդ) և Ֆերենց Ռադոշից (Բուդապեշտ): Միջազգային մրցույթների և տարբեր մրցանակների դափնեկիր է. Արթուր Ռուբինշտեյի անվ. մրցույթ (2001, 1-ին մրցանակ), Gilmore Artist Award (2002), Կարնեգի Հոլլի “Rising Star" (2005/06 համերգաշրջան): Ներկայումս Կիրիլ Գերշտեյնը Շտուտգարտի Musikhochschule-ի պրոֆեսոր է: Գերշտեյնի հետաքրքրությունների շրջանակն ընգրկում են ինչպես դասական, այնպես էլ ջազային երաժշտության ասպարեզները: 2010-ին Կ.Գերշտեյնը արժանացել է Gilmore Artist Award մրցանակին և Avery Fisher Career գրանտին: ԱՄՆ-ում ելույթներ է ունեցել Բոստոնի, Լոս Անջելեսի, Քլիվլենդի, Չիկագոյի, Դալլասի, Ինդիանապոլիսի, Դեթրոյտի, Օտտավայի և այլ քաղաքների նվագախմբերի հետ: Երեքշաբաթյա “RachFest”-ում ներկայացրել է Ռախմանինովի Դաշնամուրի 4 կոնցերտները: Եվրոպայում Կ.Գերշտեյնը համագործակցել է Մյունխենի, Ռոտերդամի, Ստոկհոլմի, Լիվերպուլի, Ցյուրիխի, Դրեզդենի, Ֆրայբուրգի, Բեռլինի, Թուրինի, Մյունխենի հայտնի նվագախմբերի, ինչպես և Ավստրալիայի, Ճապոնիայի և Կարակասի նվագախմբերի հետ: Մենահամերգներ է տվել Փարիզում, Բոստոնում, Նյու Յորքի Town Hall և 92nd Street Y, Համբուրգի, Ցինցինատիի, Դեթրոյտի, Լոնդոնի Wigmore և Queen Elizabeth, Վաշինգտոնի Kennedy Centre, Բուդապեշտի Liszt Academy-ի և այլ հռչակավոր համերգասրահներում: Մասնակցել է Զալցբուրգի, Վերբիեի, Լյուցեռնի, Երուսաղեմի կամերային երաժշտության փառատոններին: 2012/13թթ. համերգաշրջանում Գերշտեյնը մենահամերգներով հանդես է եկել Եվրոպայում և ԱՄՆ-ում թավջութակահար Սթիվեն Իսերլիսի հետ: Ծրագրվել են նրա ելույթները տրիոյի կազմում (Կոլյա Բլախերի և Կլեմենս Հագենի հետ): Համագործակցել է հայտնի նվագախմբերի հետ. BBC Symphony Orchestra և Sakari Oramo, Boston Symphony, NDR Symphony, Philharmonia Orchestra, Czech Philharmonic, RSO Berlin, Montreal Symphony St. Louis Symphony, Lucerne Symphony, Tonkünster Orchestra, Melbourne Symphony և այլ հայտնի նվագախմբերի հետ (դիրիժորներ Թոմաս Ադես, Սեմյոն Բիչկով, Էդվարդ Գարդներ, Իրժի Բելոհլավեկ, Մարեկ Յանովսկի, Ժակ Լակոմբ, Ջանկառլո Գերերո, Դավիդ Ռոբերտսոն, Ջեյմս Գաֆիգան, Յուն Մերկել և ուրիշներ): Myrios ֆիրման թողարկել է CD` Գերշտեյնի ձայնագրությամբ (Շումանի, Լիստի և Օլիվյե Կնուսենի ստեղծագործություններ):

Այս խորագրի վերջին նյութերը