Աշոտ Զալինյանը նշանակվել է ՀՀ քննչական դեպարտամենտի ղեկավար
Ծնվել է 1964թ. Երևանում: 1985թ. գերազանցությամբ ավարտել է Երևանի ժողտնտեսության ինստիտուտը: 1989թ. պաշտպանել է թեկնածուական թեզ և ստացել տնտեսագիտական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
1991թ-ից աշխատել է ՀՀ սննդի արդյունաբերության նախարարությունում նախ որպես առաջին կարգի մանագետ, իսկ այնուհետ՝ գլխավոր մասնագետ, ապա՝ բաժնի պետ:
1992 թ. աշխատել է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում՝ զբաղվելով շուկայական հարաբերությունների կարգավորմանը վերաբերող պետական իշխանության որոշումների իրականացման նկատմամբ վերահսկողությամբ:
1992-1996թթ. աշխատել է Երևանի Մյասնիկյանի շրգործկոմի նախագահի տեղակալ, Երևանի «Կենտրոն» վարչական տարածքի նախագահի առաջին տեղակալ:
1994-1998թթ. հանդիսացել է ՀՀ կառավարության տնտեսագիտական պրոբլեմների գիտահետազոտական ինստիտուտի դոկտորանտ:
1998–2000թթ. աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչությունում (նախկինում` Հեռուստառադիոպետկոմ) որպես պետի տեղակալ:
2000-2003թթ. հանդիսացել է ՀՀ կառավարության կառուցվածքային և գործառութային բարեփոխումների հարցերով խորհրդական, իսկ 2003-2004թթ.՝ ՀՀ կառավարության պետական կառավարման համակարգի բարեփոխումների հանձնաժողովի ՀՀ պետական վերահսկողության, արտաքին և ներքին աուդիտի, ՀՀ դատաիրավական համակարգի բարեփոխումների հարցերով խորհրդական:
2004-2011թթ. աշխատել է ՀՀ գլխավոր դատախազությունում որպես ֆինանսատնտեսական վարչության պետ:
2004-2007թթ. հանդիսացել է Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի պետական և մունիցիպալ կառավարման ամբիոնի դասախոս:
2011-2013թթ. աշխատել է Երևանի Մ.Հերացու անվ. պետական բժշկական համալսարանում որպես ֆինանսատնտեսական գծով պրոռեկտոր:
2000 թ.-ից առ այսօր դասավանդում է ՀՀ պետական կառավարման ակադեմիայում:
2001թ. ընտրվել է ՄԱԿ-ի «Մարդկային զարգացման զեկույցի» պետական կառավարման արդյունավետության բարձրացման հիմնահարցերով փորձագետ:
2002-2005թթ. հանդիսացել է ՀՀ քաղաքացիական ծառայության Խորհրդի մրցութային և ատեստացիոն հանձնաժողովների անդամ:
Հեղինակ է պետական կառավարման բարելավմանը վերաբերող 30-ից ավել գիտական աշխատությունների և հոդվածների:

Ամուսնացած է, ունի երկու երեխա: