ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի երեկվա հարցազրույցը տվեց մի շարք հարցերի պատասխաններ։ Նրա խոսքն ուղղված էր հանրությանը, քաղաքական գործընկերներին ու իշխանություններին։ Արվեցին մի քանի շեշտադրումներ, և ներկայացվեցին առաջարկներ։
Նախ՝ շեշտադրումների մասին։
Շեշտադրում 1-ին
Հայաստանում տնտեսության վիճակն ու ներդրումային միջավայրը, մեղմ ասած, անցանկալի մակարդակի վրա են։ ԲՀԿ առաջնորդն առանձնացնում է մի քանի պատճառներ, որոնցից ամենացավոտը համարում է կոռուպցիան։
«Հաճախ իրենց բիզնեսների համար պաշտոնյաները խեղդում են ուրիշների բիզնեսները: Այդպես երկիր չի զարգանում,– նկատում է Ծառուկյանը՝ բնականաբար, նկատի ունենալով իշխանության վերին օղակում գտնվողներին, ապա ավելացնում,– ես իշխանություն չեմ ուզում, որ փող աշխատեմ, հարստություն դիզեմ, իմ բարեկամներին աշխատանքի տեղավորեմ»։
Թե ով է Հայաստանում իշխանությունն օգտագործում փող դիզելու համար, թե ով է իշխանության թիվ մեկ բարեկամն ու թիվ մեկ փայ մտնողը, գիտենք բոլորս։
Շեշտադրում 2–րդ
Տնտեսության մեջ առկա խնդիրները մատնանշելուց զատ՝ Ծառուկյանը ներկայացնում է նաև լուծումները և բավական ինքնավստահ ձևով հայտարարում, որ գիտի, թե ինչ է պետք անել և ինչպես։
«Ես շատ լավ գիտեմ մեր երկրի պրոբլեմները, ես փայլուն գիտեմ մեր երկրի տնտեսությունը, ես շատ լավ պատկերացնում եմ ժողովրդի հիմնական խնդիրները: Եվ վերջապես, ես պատկերացնում եմ, թե այդ հարցերից շատերը քայլ առ քայլ ինչպես պետք է լուծել: Ես լավ գիտեմ Սփյուռքի գործարար հնարավորությունները, և գիտեմ, թե ինչպես պետք է դա ի շահ մեր երկրի օգտագործել, ես գիտեմ, թե ինչպես կարելի է օտարերկրյա խոշոր ներդրումներ բերել Հայաստան ու նոր աշխատատեղեր, նոր հնարավորութուններ ստեղծել երկրում»,– նշում է նա։
Շեշտադրում 3–րդ
Սահմանադրական փոփոխություններն արհեստականորեն են քաղաքական օրակարգ մտցվել, քանզի մեր երկրում կան շատ ավելի հրատապ խնդիրներ, քան մայր օրենքի փոփոխությունն է։ Սա Ծառուկյանի մյուս շեշտադրումն է։
Նա իր խոսքում ցույց է տալիս, որ պարզ է, թե ինչ իրական նպատակ է հետապնդում սահմանադրական փոփոխությունն, ու տալիս է այդ ամենին իր հստակ գնահատականը
«Սահմանադրությունը լուրջ խնդիր է, ես ոչ մեկին խորհուրդ չեմ տա անլուրջ վերաբերվել այս հարցին: Սուտ քննարկումներ, սուտ պատկեր չի կարելի ստեղծել: ... Մենք կողմ ենք ցանկացած բարեփոխման, դեպի լավը փոփոխության, բայց ոչ` վերարտադրման»,– ասում է ԲՀԿ առաջնորդը։
Շեշտադրում 4–րդ
Ներքաղաքական խնդիրներին անդրադառնալիս Ծառուկյանն իր խոսքն ուղղում է և՛ իշխանություններին, և՛ ոչիշխանական կամ ընդդիմադիր հատվածին։
Վերջիններիս նա բաժանում է երկու մասի՝ քաղաքական առևտրականների և արժանապատվություն ունեցող գործընկերների։
«Ես երբեք չեմ մտել և չեմ մտնելու քաղաքական տարբեր հարաբերությունների մեջ, որոնք երբեմն շատ մանր են: Իսկ երբեմն էլ ավելի շատ հիշեցնում են սովորական առևտուր: Դա իմը չի, ինձ չի սազում:Ես շատ լավ գիտեմ հայաստանյան քաղաքական դաշտի խաղի կանոնները, հարաբերությունների՝ մեղմ ասած, ոչ այնքան ազնիվ խաղի կանոնները: Ճի՛շտ հասկացեք, ինձ համար դա օտար և անհետաքրքիր զբաղմունք է»,– քաղաքական առևտրականների մասով նկատում է Ծառուկյանը։
Ինչ մնում է ԲՀԿ հետագա քայլերին ու այլ քաղաքական ուժերի հետ հարաբերություններին, ապա պատասխանելով «zham.am»–ի՝ ոչիշխանական «քառյակի» հեռանկարին վերաբերող հարցին, Ծառուկյանն ասում է հետևյալը. «Կա հնարավորություն` խնդիրներն իրար հետ քննարկելու, միասնական փոխզիջումային որոշումներ կայացնելու. ու դա շատ լավ է: Չի լինի նման հնարավորություն` ողբերգություն պետք չէ սարքել: Այդ դեպքում քաղաքական ուժերի հետ ԲՀԿ-ն կաշխատի երկկողմ հարաբերությունների մեխանիզմով: ... Որքան էլ ես կարևորեմ քաղաքական ուժերի հետ հարաբերությունները, ես ամենից առաջ կարևորում եմ ԲՀԿ-ի դերի ու վարկանիշի բարձրացումը, ԲՀԿ-ի ուժեղացումը: Կան ներքին որոշումներ, կան հանձնարարականներ այդ ուղղությամբ, կա մշակված ծրագիր, որով մենք շարժվելու ենք, և որը է'լ ավելի է ուժեղացնելու «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը»։
. . .
Հարցազրույցի ուշագրավ հատվածը քաղաքական դաշտում նոր մշակույթի ներդրմանն էր վերաբերում։ Ծառուկյանն առաջարկում է հրաժարվել այն արատավոր պրակտիկայից, երբ հաջորդները քննադատում են իրենց նախորդներին, ընդ որում՝ դա անելով այն մարդկանց միջոցով, ովքեր հա՛մ նախորդին են ծառայել, հա՛մ հաջորդին։
«Ես դեմ եմ, որ այսօր որոշ մարդիկ նեղ անձնական նպատակների համար, ինչ-որ մեկին դուր գալու համար վիրավորում ու վարկաբեկում են մեր երկրի առաջին ու երկրորդ նախագահներին: Հիմա Սերժ Սարգսյանի պաշտոնավարման վերջին ժամկետն է: Նա դրանից հետո իրավունք ունի հանգիստ հեռանալու, իր սիրած գործերով զբաղվելու։ Ես չեմ ուզում, որ այսօր մարդիկ, ովքեր իր ենթականերն են, վաղը ուրիշին դուր գալու համար նրա հասցեին չարախոսեն ու հետևից խոսեն: Ես ուզում եմ` մեկընդմիշտ այդ ավանդույթը վերանա: Պետք է ունենալ խիզախություն` այդ ավանդույթը կոտրելու»։
Այդպիսով Ծառուկյանը նախ ընդգծում է Սերժ Սարգսյանի՝ որպես հեռացող նախագահի կարգավիճակը և ապա առաջարկում նոր ավանդույթ ներդնել՝ հեռացողի հետևից չքարկոծելու տարբերակով։ Նա, ըստ էության, խոստանում է օգտագործել իր ազդեցությունն ու հեղինակությունը հեռացողին երաշխիքներ տալու առումով՝ առաջարկելով ՀՀԿ առաջնորդին հեռանալ առանց ցնցումների և առանց սահմանադրական շոուի։
Թե ինչպիսին կլինեն հետագա զարգացումները, պարզ կդառնա շատ շուտով։ «Քառյակը» պատրաստվում է մարզային հանդիպումների և համատեղ հանրահավաքի, որոնց արդյունքում արդեն կորոշվեն հետագա քաղաքական քայլերը։
Մեկ բան ակնհայտ է՝ ԲՀԿ–ն քաղաքական դաշտի առաջատար և ամենազանգվածային ուժն է։ Այդ մասին գիտեն և՛ իշխանությունները, և՛ ընդդիմադիր դաշտը։ Իսկ դա պարտավորեցնող է։
Գագիկ Ծառուկյանի շեշտադրումներն ու առաջարկները
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի երեկվա հարցազրույցը տվեց մի շարք հարցերի պատասխաններ։ Նրա խոսքն ուղղված էր հանրությանը, քաղաքական գործընկերներին ու իշխանություններին։ Արվեցին մի քանի շեշտադրումներ, և ներկայացվեցին առաջարկներ։
Նախ՝ շեշտադրումների մասին։
Շեշտադրում 1-ին
Հայաստանում տնտեսության վիճակն ու ներդրումային միջավայրը, մեղմ ասած, անցանկալի մակարդակի վրա են։ ԲՀԿ առաջնորդն առանձնացնում է մի քանի պատճառներ, որոնցից ամենացավոտը համարում է կոռուպցիան։
«Հաճախ իրենց բիզնեսների համար պաշտոնյաները խեղդում են ուրիշների բիզնեսները: Այդպես երկիր չի զարգանում,– նկատում է Ծառուկյանը՝ բնականաբար, նկատի ունենալով իշխանության վերին օղակում գտնվողներին, ապա ավելացնում,– ես իշխանություն չեմ ուզում, որ փող աշխատեմ, հարստություն դիզեմ, իմ բարեկամներին աշխատանքի տեղավորեմ»։
Թե ով է Հայաստանում իշխանությունն օգտագործում փող դիզելու համար, թե ով է իշխանության թիվ մեկ բարեկամն ու թիվ մեկ փայ մտնողը, գիտենք բոլորս։
Շեշտադրում 2–րդ
Տնտեսության մեջ առկա խնդիրները մատնանշելուց զատ՝ Ծառուկյանը ներկայացնում է նաև լուծումները և բավական ինքնավստահ ձևով հայտարարում, որ գիտի, թե ինչ է պետք անել և ինչպես։
«Ես շատ լավ գիտեմ մեր երկրի պրոբլեմները, ես փայլուն գիտեմ մեր երկրի տնտեսությունը, ես շատ լավ պատկերացնում եմ ժողովրդի հիմնական խնդիրները: Եվ վերջապես, ես պատկերացնում եմ, թե այդ հարցերից շատերը քայլ առ քայլ ինչպես պետք է լուծել: Ես լավ գիտեմ Սփյուռքի գործարար հնարավորությունները, և գիտեմ, թե ինչպես պետք է դա ի շահ մեր երկրի օգտագործել, ես գիտեմ, թե ինչպես կարելի է օտարերկրյա խոշոր ներդրումներ բերել Հայաստան ու նոր աշխատատեղեր, նոր հնարավորութուններ ստեղծել երկրում»,– նշում է նա։
Շեշտադրում 3–րդ
Սահմանադրական փոփոխություններն արհեստականորեն են քաղաքական օրակարգ մտցվել, քանզի մեր երկրում կան շատ ավելի հրատապ խնդիրներ, քան մայր օրենքի փոփոխությունն է։ Սա Ծառուկյանի մյուս շեշտադրումն է։
Նա իր խոսքում ցույց է տալիս, որ պարզ է, թե ինչ իրական նպատակ է հետապնդում սահմանադրական փոփոխությունն, ու տալիս է այդ ամենին իր հստակ գնահատականը
«Սահմանադրությունը լուրջ խնդիր է, ես ոչ մեկին խորհուրդ չեմ տա անլուրջ վերաբերվել այս հարցին: Սուտ քննարկումներ, սուտ պատկեր չի կարելի ստեղծել: ... Մենք կողմ ենք ցանկացած բարեփոխման, դեպի լավը փոփոխության, բայց ոչ` վերարտադրման»,– ասում է ԲՀԿ առաջնորդը։
Շեշտադրում 4–րդ
Ներքաղաքական խնդիրներին անդրադառնալիս Ծառուկյանն իր խոսքն ուղղում է և՛ իշխանություններին, և՛ ոչիշխանական կամ ընդդիմադիր հատվածին։
Վերջիններիս նա բաժանում է երկու մասի՝ քաղաքական առևտրականների և արժանապատվություն ունեցող գործընկերների։
«Ես երբեք չեմ մտել և չեմ մտնելու քաղաքական տարբեր հարաբերությունների մեջ, որոնք երբեմն շատ մանր են: Իսկ երբեմն էլ ավելի շատ հիշեցնում են սովորական առևտուր: Դա իմը չի, ինձ չի սազում: Ես շատ լավ գիտեմ հայաստանյան քաղաքական դաշտի խաղի կանոնները, հարաբերությունների՝ մեղմ ասած, ոչ այնքան ազնիվ խաղի կանոնները: Ճի՛շտ հասկացեք, ինձ համար դա օտար և անհետաքրքիր զբաղմունք է»,– քաղաքական առևտրականների մասով նկատում է Ծառուկյանը։
Ինչ մնում է ԲՀԿ հետագա քայլերին ու այլ քաղաքական ուժերի հետ հարաբերություններին, ապա պատասխանելով «zham.am»–ի՝ ոչիշխանական «քառյակի» հեռանկարին վերաբերող հարցին, Ծառուկյանն ասում է հետևյալը. «Կա հնարավորություն` խնդիրներն իրար հետ քննարկելու, միասնական փոխզիջումային որոշումներ կայացնելու. ու դա շատ լավ է: Չի լինի նման հնարավորություն` ողբերգություն պետք չէ սարքել: Այդ դեպքում քաղաքական ուժերի հետ ԲՀԿ-ն կաշխատի երկկողմ հարաբերությունների մեխանիզմով: ... Որքան էլ ես կարևորեմ քաղաքական ուժերի հետ հարաբերությունները, ես ամենից առաջ կարևորում եմ ԲՀԿ-ի դերի ու վարկանիշի բարձրացումը, ԲՀԿ-ի ուժեղացումը: Կան ներքին որոշումներ, կան հանձնարարականներ այդ ուղղությամբ, կա մշակված ծրագիր, որով մենք շարժվելու ենք, և որը է'լ ավելի է ուժեղացնելու «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը»։
. . .
Հարցազրույցի ուշագրավ հատվածը քաղաքական դաշտում նոր մշակույթի ներդրմանն էր վերաբերում։ Ծառուկյանն առաջարկում է հրաժարվել այն արատավոր պրակտիկայից, երբ հաջորդները քննադատում են իրենց նախորդներին, ընդ որում՝ դա անելով այն մարդկանց միջոցով, ովքեր հա՛մ նախորդին են ծառայել, հա՛մ հաջորդին։
«Ես դեմ եմ, որ այսօր որոշ մարդիկ նեղ անձնական նպատակների համար, ինչ-որ մեկին դուր գալու համար վիրավորում ու վարկաբեկում են մեր երկրի առաջին ու երկրորդ նախագահներին: Հիմա Սերժ Սարգսյանի պաշտոնավարման վերջին ժամկետն է: Նա դրանից հետո իրավունք ունի հանգիստ հեռանալու, իր սիրած գործերով զբաղվելու։ Ես չեմ ուզում, որ այսօր մարդիկ, ովքեր իր ենթականերն են, վաղը ուրիշին դուր գալու համար նրա հասցեին չարախոսեն ու հետևից խոսեն: Ես ուզում եմ` մեկընդմիշտ այդ ավանդույթը վերանա: Պետք է ունենալ խիզախություն` այդ ավանդույթը կոտրելու»։
Այդպիսով Ծառուկյանը նախ ընդգծում է Սերժ Սարգսյանի՝ որպես հեռացող նախագահի կարգավիճակը և ապա առաջարկում նոր ավանդույթ ներդնել՝ հեռացողի հետևից չքարկոծելու տարբերակով։ Նա, ըստ էության, խոստանում է օգտագործել իր ազդեցությունն ու հեղինակությունը հեռացողին երաշխիքներ տալու առումով՝ առաջարկելով ՀՀԿ առաջնորդին հեռանալ առանց ցնցումների և առանց սահմանադրական շոուի։
Թե ինչպիսին կլինեն հետագա զարգացումները, պարզ կդառնա շատ շուտով։ «Քառյակը» պատրաստվում է մարզային հանդիպումների և համատեղ հանրահավաքի, որոնց արդյունքում արդեն կորոշվեն հետագա քաղաքական քայլերը։
Մեկ բան ակնհայտ է՝ ԲՀԿ–ն քաղաքական դաշտի առաջատար և ամենազանգվածային ուժն է։ Այդ մասին գիտեն և՛ իշխանությունները, և՛ ընդդիմադիր դաշտը։ Իսկ դա պարտավորեցնող է։
Կորյուն Մանուկյան