Լրահոս

12.09.2014 11:47


Բազմազավակ ընտանիքը՝ ծայրահեղ աղքատության ճիրաններում

Բազմազավակ ընտանիքը՝ ծայրահեղ աղքատության ճիրաններում

Մոտ երկու ամիս առաջ, բարեգործական հերթական ձեռնարկներից մեկի ժամանակ «Շիրակ կենտրոնի» աշխատակիցները, տնակային ավաններից մեկում հանդիպել էին երեք մանկահասակ երեխաներով, խարխուլ վագոն-տնակում վարձով բնակվող երիտասարդ մի ընտանիքի:

Այսօր կրկին օգնություն տրամադրելու նպատակով կատարած այցելության ընթացքում նրանց այլևս նույն տնակում չհանդիպեցինք: Այդ կացարանի սեփականատերը այն քանդել էր: Իսկ բազմազավակ ընտանիքը, ժամանակավորապես պատսպարվել է մեկ այլ վայրում՝ հարևաններից մեկի կիսակառույց տանը: Երեք մանկահասակ երեխաներ ունեցող և չորրորդ երեխայի լույս աշխարհ գալուն սպասող, անօթևան և ծայրահեղ աղքատության ճիրաններում հայտնված երիտասարդ ընտանիքի ապրելակերպի մասին առավել մանրամասն` «Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութում:

http://youtu.be/z3kuJqFFT9o

Այս խորագրի վերջին նյութերը