Լրահոս

12.09.2014 15:00


ՀՅԴ–ն կարմիր գծեր է գծելու, բայց դեռ չգիտի՝ որտեղով

ՀՅԴ–ն կարմիր գծեր է գծելու, բայց դեռ չգիտի՝ որտեղով

ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը վստահեցնում է, որ իրենց առաջարկած սահմանադրական փոփոխությունները կնվազեցնեն, կսահմանափակեն իշխանության վերարտադրվելու հնարավորությունները։

–Շատ ավելի դժվար է դառնալու վերարտադրվելը,– ԱԺ ճեպազրույցների ժամին ասել է նա։

«7օր»–ի հարցին՝ ի՞նչ դիրքորոշում կորդեգրի ՀՅԴ–ն, եթե իշխանությունն ընդունի սահմանադրական փոփոխությունների իրենց առաջարկների մի մասը միայն, և որքանո՞վ է իրատեսական, որ ընդհանրապես կընդունի իր վերարտադրությունը սահմանափակող առաջարկները, Ա. Վարդանյանը պատասխանել է.

–Շատ դժվար է «եթե»–ներով առաջ գնալը։ Շատ ավելի ճիշտ տարբերակ է, երբ դու քո ասելիքն ասում ես, և, ըստ այդմ, որոշում ես կայացնում։ Կընդունվի, չի ընդունվի, թե որ մասը կընդունվի՝ նման պարագաներում սովորաբար անում ես հետևյալը՝ դու ներկայացնում ես քո ցանկությունների առավելագույնը, բայց նաև քեզ համար նշում ես, ընդգծում ես կարմիր գծերը, որ դրանցից ներքև դու չես զիջելու։

Թե կոնկրետ որո՞նք են այդ «կարմիր գծերը», Ա. Վարդանյանը դժվարացել է պատասխանել.

–Հիմա մենք այդ փաստաթղթի վրա աշխատում ենք։ Երբ պարզ կլինի, կներկայացնենք, կքննարկենք միասին։ Բայց ցանկացած հարաբերություն, բանակցություն ենթադրում է նման գործելաոճ՝ մենք կունենանք առավելագույն մեր պահանջները, առաջարկները և մեզ համար ներքին սահման մշակած կլինենք՝ կարմիր գծեր, որոնցից ներքև մենք չենք իջնելու։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը