Աղվան Վարդանյան. «Այսօր և՛ Թուրքիայում, և՛ Ադրբեջանում միայն մեկ հարց է քննարկվում»
«Դե ֆակտո» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՅԴ Բյուրոյի անդամ Աղվան Վարդանյանն ասել է, որ Դաշնակցությունը երբեք դեմ չի եղել և դեմ չի հայ-թուրքական հարաբերությունների նորմալացմանը, սակայն, իրոք, առանց նախապայմանների։
Նա նաև ներկայացրել է հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունների վերաբերյալ Դաշնակցության մտավախությունները։
-Ինչո՞ւ արձանագրություններում կետ չկա, որ երկու երկրները հարաբերություններ են հաստատում առանց նախապայմանների։ Դա հստակ պետք է արձանագրվի։ Ասում ենք՝ որևէ կապ չկա ղարաբաղյան հարցի հետ։ Սակայն այսօր և՛ Թուրքիայում, և՛ Ադրբեջանում միայն մեկ հարց է քննարկվում՝ «Ինչպե՞ս եք գնում Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանը, երբ Ղարաբաղի հարցը հանգուցալուծված չէ»։ Եվ, վերջապես, ի՞նչ է նշանակում խելամիտ ժամկետ։ Ո՞րն է այդ խելամիտ ժամկետը։ Հայաստանը պետք է իսկապես ժամկետ սահմանի, և եթե Թուրքիան այդ ընթացքում քայլեր չանի, ապա պետք չէ շարունակել։ Առավելագույնը մինչև տարեվերջ այդ խելամիտ ժամկետը ավարտված պետք է համարել,-ասել է նա։
Նրան նաև մտահոգում է շատ շատերի՝ «ոչ մի վտանգ չտեսնելու հիվանդությունը»։
Քաղաքական խորհրդակցությունները, որոնց մասին նշված է արտգործնախարարությունների համատեղ հայտարարությունում, նրա կարծիքով Հայաստանում բացակայում են.
-Քաղաքական խորհրդակցություն, համոզված եմ, նշանակում է այլ հարթության քննարկումներ՝ անվտանգության խորհրդում քննարկումներ, Ազգային ժողովի ղեկավարության և խմբակցությունների հետ քննարկում, քննարկում կառավարությունում։ Թուրքիան սկսել է սա անել, բայց մեզ մոտ այս առումով որևէ բան չկա։
Նա նշել է, որ հայ-թուրքական հարաբերություններն առնչվում են ոչ թե մեր անցյալին, այլ ապագային, և Դաշնակցությունը գրեթե ավարտել է փաստաթղթերում փոփոխություններ մտցնելու վերաբերյալ իրենց տեքստային աշխատանքը, որը մոտ օրերս կներկայացվի հանրությանը։

Արփի Բեգլարյան