Լրահոս

12.09.2014 13:41


Սեյրան Օհանյան. «ՀՀ ԶՈւ–ն կհամալրվի նոր՝ առավել հեռահար զենքով»

Սեյրան Օհանյան. «ՀՀ ԶՈւ–ն կհամալրվի նոր՝ առավել հեռահար զենքով»

Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպել է ՀՊՏՀ (Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան) ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի հետ։ Այցելության նպատակը համալսարանի բակում Արցախյան ազատամարտի հերոսներին նվիրված «Զոհերի հիշատակ» հուշաքարի և ուսանող-ազատամարտիկների լսարանի բացումն էր։

Հանդիպմանը ՊՆ նախարարը հայտարարել է, որ ՀՀ ԶՈւ–ն շուտով կհամալրվի նոր հեռահար զենքով. «Մենք օրեցօր ընդլայնում ենք ռազմատեխնիկական համագործակցությունը մեր ռազմավարական գործընկերների, ավելի հստակ՝ Ռուսաստանի հետ, և արդիականացնում սպառազինությունը», – ասել է նախարարը՝ քիչ անց լրագրողներին հայտնելով, որ մանրամասների բարձրաձայնումը հակասելու է ռազմական գաղտնիքի և դրա պահպանման սկզբունքին։

Ինչ վերաբերում է Ռուսաստանի՝ Ադրբեջանին զենք վաճառելու խնդրին, նախարարը շեշտել է, որ հարևան երկրի սպառազինության հարցը մշտապես ՊՆ ուշադրության կենտրոնում է. «Մենք մեր տեսակետներն ու մտահոգությունը հայտնում ենք բոլոր ատյաններում»։

Այս խորագրի վերջին նյութերը