99 տարի առաջ այս օրերին, 1915թ.-ի սեպտեմբերի 12-14-ին, ավելի քան 4 հազար հայ մարդիկ՝ մանուկ և ալեհեր, կին թե տղամարդ, իրենց զենքերով և փոխադրելի ինչքերով, ապաստան գտան ֆրանսիական 5 մարտանավերի վրա և հեռացան իրենց հայրենի դարավոր ոստանից՝ Մուսա լեռան գյուղերից: Նրանք հայրենիքը կամովին լքողներ չէին։ Ընդհակառա՛կը. պապենական հողին կառչած հայեր էին, որոնք ամբողջ 40 օր անհավասար կռիվ մղեցին օսմանյան զորքի դեմ՝ սեփական հողի վրա խաղաղորեն ապրելու և արարելու իրենց ազգային բնական ու անբռնաբարելի իրավունքի պահպանման, ամրագրման համար: Նրանք հաղթանակով պսակեցին 40 օրերի իրենց հերոսամարտի օրհասական ճակատումի բոլոր պահերը, երբ խիզախորեն դիմագրավեցին և հետ մղեցին թուրքական զորքի հարձակումները: Բայց ինչպես այլուր՝ Արևմտահայաստանի, Կիլիկիայի և այսօր թուրքական բռնագրավման տակ ընկած հայապատկան հողերի ամբողջ տարածքում, հայ ժողովրդի դեմ գործադրված Թուրքիայի ցեղասպանական ոճրի դեմ զենք բարձրացրած հայկական մյուս արծվաբույների պես, Մուսա Լեռան լանջերին տարածված իրենց գյուղերից հավաքաբար լեռան գագաթը բարձրացած և անառիկ ամրոց հաստատած մուսալեռցիները ի վերջո մենակ էին: Դիմադրության և ինքնապաշտպանության մի կղզյակ էր ողջ Արևմտյան Հայաստանը և Կիլիկիան հարվածած տարագրության ու կոտորածների ցեղասպանական ծովի մեջ: Մանավանդ որ փամփուշտն ու սնունդը հատնելու վրա էին, իսկ ոսոխը անընդհատ վերանորոգում էր իր շարքերը՝ ընկողներին նոր ուժեր էր հասցնում և լեռն ի վեր հարձակումը անընդհատ շարունակվում էր:
Օգնության և փրկության միակ հույսը Միջերկրական ծովն էր, որի ալիքներին պարբերաբար երևում էին ֆրանսիական մարտանավեր, որոնք թեև օսմանյան բանակի հետ ընդհանուր պատերազմի մեջ էին՝ Դաշնակից ուժերի շարքում, բայց ռազմական գործողությունների հատուկ ծրագիր չունեին ուղղակիորեն Ալեքսանդրիայի նահանգի և Շվեդիայի գավառակի վերաբերյալ, ուր գտնվում էր Մուսա լեռը: Այդ պատճառով էլ, երբ Մուսա լեռան հայության հերոսական ինքնապաշտպանության բռնկումից 40 օր հետո ֆրանսիական ծովուժը պատրաստակամություն հայտնեց առժամաբար տեղափոխելու և թուրքական ցեղասպանության վտանգից փրկելու ավելի քան 4 հազար մարտնչող հայերի, մուսալեռցիք ընդառաջեցին և հեռացան իրենց հայրենի ոստանից: Սկզբնապես դեպի Կիպրոս ուղղվեցին Մուսա լեռան հայությունը փոխադրող ֆրանսիական մարտանավերը, բայց Կիպրոսը ի վիճակի չէր պատսպարելու այդքան մեծ թվով նոր գաղթականություն: Եգիպտոսի Փոր Սայիդ նավահանգիստը երկրորդ ընտրանքն էր, ուր և տեղափոխվեց Մուսա լեռան հայությունը: Մինչև 1919 և Առաջին Աշխարհամարտի ավարտը, մուսալեռցիք գաղթական ապրեցին Փոր Սայիդի մեջ, վրանների տակ։ 1919թ.ին նրանք մեծ մասով վերադարձան իրենց հայրենի ոստանները, ուր մնացին մինչև 1939թ., երբ Սիրիայի և Անտիոքի հոգատարությունը ստանձնած Ֆրանսիան այդ շրջանները... հանձնեց Թուրքիայի Հանրապետությանը:
1939թ.ին Մուսա Լեռան հայությունը վերջնականապես հեռացավ 10-րդ դարից սկսած իր շենացրած պապենական օջախից: Մեծ մասը տեղափոխվեց և հաստատվեց Այնճար՝ Լիբանան: Որոշ մասը հետագայում ներգաղթեց Հայաստան։ Իսկ նույնինքն Մուսա լեռան գյուղերից միայն Վագըֆի մեջ հայերը շարունակեցին ապրել՝ մինչև մեր օրերը հայկական հետքեր պահպանելով: Մուսա լեռան հերոսամարտը, անշո՛ւշտ, միակը չէր իր տեսակի մեջ՝ 1915թ.ին հայ ժողովրդի դեմ գործված թուրքական ցեղասպանության շրջանին: Սասունն ու Վանը, Ուրֆան և Շապին Գարահիսարը, Հաճընն ու հայկական մյուս ավանները յուրովի մարմնավորեցին ու շնչավորեցին հայ ժողովրդի դիմադրական ոգին և հերոսական ծառացումը ցեղասպան ոսոխի դեմ: Բայց թե՛ Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրերը» վեպով գրականորեն անմահանալով, թե՛ հայ ժողովրդի ազգային նկարագրի հերոսական խոյանքին վավերական մանրանկարը շնչավորելու իր հանգամանքով՝ ինչպես հետագայում Վահան Թեքեյանը պիտի գրեր իր ծանոթ բանաստեղծության մեջ, Մուսա լեռը իր հայկական փոքր գյուղերով «անհունորեն մեծացավ»... Եվ ինչպես որ տասնամյակներ հետո Մուսա Լեռան արժանավոր զավակներից՝ դաշնակցական տարաբախտ ղեկավար գործիչներից Սարգիս Զեյթլյանը դիպուկ մի շեշտադրումով և պատկերավոր ձևով պիտի ընդգծեր, Մուսա լեռան հերոսամարտը եղավ օվկիանոսի այն կաթիլը, որ բավարար է ստուգելու և ճանաչելու համար ամբողջության՝ հայ ժողովրդի հերոսական նկարագրի ճշգրիտ բաղադրությունը: Այսպե՛ս, Մուսա լեռան հերոսամարտը, իր բոլոր հանգրվաններով և ծալքերով, հարազատորեն ներկայացնում է հայ ժողովրդի պատմական ճակատագրի փառքն ու ողբերգությունը:
«Ճեբել Մուսա» (Մովսեսի լեռ) արաբերեն անվանումից է գալիս Մուսա լեռը, որ մաս է կազմում Ամանոս լեռնաշղթայի հարավային ճյուղաւվորումի արևմտյան բաժնին: Ընկած է Որոնդես գետի հյուսիսային ափին, անտառախիտ ու կանաչապատ այդ փոքրիկ լեռնաշղթան խրվում է Միջերկրականի ջրերի միջ, ավարտելով Րաս էլ Խանզիր («Վարազի գլուխ») հրվանդանով: Լեռնաշղթայի արևելյան բաժինը իշխում է Անտիոք քաղաքի վրա: Մուսա լեռան բարձունքներին և Որոնդես գետի ափերի միջև երկարող տարածության վրա, պատմական Սելևկիա նավահանգստի մերձակայքը, 10-րդ դարից սկսած հայերը բնակություն են հաստատել և շենացրել վեց գյուղեր՝ Պիթիասը, Հաճի Հապիպլին, Յողուն Օլուգը, Խտըր Բեյ, Վագըֆը և Քեպուսիեն: 1915թ.ին, վեց գյուղերի հայության ընդհանուր համրանքը անցնում էր վեց հազարը: Երբ օսմանյան կառավարությունը Դաշնակիցների դեմ պատերազմի գոտի հռչակեց ամբողջ շրջանը և Շվեդիայի գավառապետը իբր «սրտցավությամբ» Մուսա լեռան հայերին տեղահանություն «առաջարկեց», այսպես կոչված «ավելի ապահով շրջաններ» ժամանակավորապես պատսպարելու համար, շուրջ երկու հազար մուսալեռցիներ հավատացին թուրքական կեղծ «հոգատարությանը», ընտրեցին տարագրության ճամփան և մեծ մասով կորան։ Մնացյալը` ավելի քան չորս հազարը, ի մի գալով և երկարատև խորհրդակցություններ ու վեճեր ունենալով՝ տեղահանության «առաջարկ»ը ընդունելու կամ մերժելու դիրքորոշումների շուրջ, վերջապես հանգեց ամբողջ ժողովրդով լեռան գագաթը բարձրանալու և թուրքական հավանական հարձակման վտանգը դիմագրավելու եզրակացությանը: Հուլիս 31-ին սկսվեց բոլորով տուն-տեղ լքած և փոխադրելի ինչքերը հակ կապած ու շալկած - դեպի լեռան գագաթը բարձրանալու և դիրքավորվելու դժվարին, այլ հերոսական գործողությունը: Ճիշտ է, այդ խորհրդակցությունների մասնակիցները վեց գյուղերի երևելի ու հեղինակավոր՝ ներկայացուցչական դեմքերն էին, բայց ամբողջ Մուսա լեռան հայությունը իր խոսքը ունեցավ տրված որոշման մեջ: Փաստորեն ամբողջ հերոսամարտի ընթացքում և այնուհետև էլ, Փոր Սայիդի մեջ գաղթականության շրջանում թե Մուսա Լեռն իրենց վերադարձնելուց հետո, նաև՝ պապենական օջախի վերջնական դատարկումից և Այնճար հաստատվելուց այս կողմ, մուսալեռցիների ազգային-հասարակական կյանքին ակնբախ առանձնահատկություններից մեկը եղել է իրենց հավաքական ընտրանքները, որոշումները և քայլերը խորհրդակցաբար ու համաժողովրդային մասնակցությամբ կայացնելու ավանդույթը: Գյուղական համայնական կյանքի դրական այդ երևույթը մեծապես նպաստեց, որպեսզի լեռ բարձրացած չորս հազարից ավելի ժողովուրդը իր գործուն մասնակցությունը բերի հերոսամարտին՝ յուրաքանչյուրը իր կարողության և հնարավորություններին համապատասխան նվիրումով: Այդ մթնոլորտը նաև օգնեց, որ առանձին դեմքեր ու անհատականություններ ճառագայթող հեղինակություն դառնան և ղեկավար դեր ստանձնեն ինքնապաշտպանության անհավասար ուժերով կռվի ամբողջ 40 օրերի ընթացքում: Այդպե՛ս է, որ Մուսա լեռան հերոսամարտը ունեցավ իր փայլուն դեմքերը, որոնք արժանավորապես ղեկավարեցին մարտնչող ժողովրդին և պատմությանն անցան փառքի դափնեպսակով, ինչպես պատվելի Տիգրան Անդրեասյանը (ինքնապաշտպանության կենտրոնական մարմնի նախագահը), Մովսես Տեր-Գալուստյանը (նույն մարմնի անդամ ու զինվորական խորհրդի ղեկավարը), հերոս մարտիկ Եսայի Յաղուպյանը և ուրիշներ: Նաև հանուն պատմական ճշմարտության պետք է ավելացնել, որ 1890-ականներից սկսած Մուսա լեռան հայությունը ազգային-ազատագրական զարթոնքի արագընթաց մի փուլ ապրեց, որ իր բարերար անդրադարձը ունեցավ ընդհանուր տարագրությանն ընդդիմանալու մուսալեռցիների վճռականության դրսևորման վրա: 1890-ականներին Հնչակյան կուսակցությունն ու Վերակազմյալ Հնչակյանները, իսկ 1900-ականների սկզբնավորությանը հատկապես Դաշնակցությունը արագ տարածում գտան երիտասարդ մուսալեռցիների մոտ: 1908-ին արդեն, Դաշնակցությունը կազմակերպական իր աշխույժ կառույցը ստեղծել էր, որի շարքերին գալով, տակավին երիտասարդ, Մովսես Տեր-Գալուստյանը վճռորոշ դեր ունեցավ ինչպես 1915թ.ի հերոսամարտի, այնպես էլ մուսալեռցիների հետագա կյանքի հունավորման և ղեկավարման մեջ: Ինքնակազմակերպման ու ինքնապաշտպանության այդ քայլերի պսակումը եղավ Մուսա Լեռան 40 օրերի հերոսամարտը, որ այնքան գեղեցկորեն գրականացված ու հավերժության է անձնված Վերֆելի աշխարհահռչակ վեպով: Սահմանափակ թվով զենքերով և փամփուշտներով սկսած ինքնապաշտպանական կռիվը կարողացավ իր հաղթական երթը պահպանել՝ շնորհիվ մուսալեռցիների խիզախության ու մարտունակության։ Ռազմական յուրաքանչյուր հաղթանակի հետ, մարտնչող հայերը կարողացան հզորացնել զենքի և փամփուշտի իրենց ուժը` պարտության մատնված թշնամուն իսկ զենքերով ու զինամթերքով: Իսկ ժողովուրդը կարողացաւ հողի բարիքները առավելագույնս օգտագործել, լեռան բարձունքին իր օրավուր սնունդը ապահովելու համար: Վերջապես, Մուսա լեռան հերոսամարտի անբաժան մասն է կազմում ֆրանսիական Քիշեն մարտանավը, որ օգոտոսի 10-ի շուրջ առաջին անգամ երևացին ծովի ափերին: Մուսալեռցիք իրենց հատուկ աղերսագրիրը՝ զենք, զինամթերք և սնունդ ստանալու կամ, այլապես, նավով տեղափոխվելու խնդրանքով, մի քանի լողորդներով հասցրին ֆրանսիական մարտանավը: Քիշենի հրամանատարը խոստացավ աղերսագիրը հասցնել իր կառավարությանը և հեռացավ ու շաբաթներ տևեց, մինչև որ վերադառնա և բերի Փարիզի պատասխանը, որ մուսալեռցիների տեղափոխությանը տրված համաձայնությունն էր: Սեպտեմբերի 9-ին Քիշեն մարտանավը, Տեսեքս մարտանավի ընկերակցությամբ, խարսխեց ծովի ալիքները և սկսեց ռմբակոծել թուրքական դիրքերը: Միաժամանակ մակույկով ծովափ եկավ ֆրանսիացի հրամանատարը և մուսալեռցիների հետ վերջնական բնույթ տվեց լեռից ծովափ իջնելու և մարտանավեր փոխադրվելու գործողությանը: Մարտնչող հայորդիների դատարկման գործողությունը սկսվեց սեպտեմբերի 12-ին և տևեց երկու օր: Մինչ այդ ծովի ալիքների հասել էին ևս երեք մարտանավ՝ Տեսթրեն, Ամիրալ Շարնեն և Ֆոտրը: Լեռան գագաթին, կռվող խմբերը հսկեցին թուրքական շարժումների վրա, մինչև որ նախ ժողովուրդը իջնի ծովափ և տեղավորվի մարտանավերի վրայ, ապա իրենք՝ վերջին կռվողներն էլ միացան իրենց հարազատներին և այդպես մուսալեռցիք հեռացան դեպի Միջերկրականի ափերը: Այդ օրից ի վեր, ամեն սեպտեմբերի կեսին և Ս. Խաչի տոնի առթիվ, աշխարհի չորս ծագերում, բայց հատկապես Այնճարի (Լիբանան) և Նոր Մուսա Լեռի (Հայաստան) մեջ, Մուսա լեռան հերոսական հայության ժառանգորդների հետ, ամբողջ մեր ժողովուրդը ոգեկոչում է հայոց պատմության այս հպարտառիթ հերոսամարտի հիշատակը՝ սերունդներին պատգամելով, որ պետք չէ հավատալ թուրքական կեղծիքին և պատրաստ պետք է լինել, ի հարկին զենքի ուժով, դիմադրելու Թուրքիայի ցեղասպանական սադրանքներին:
Մուսա Լեռան հերոսամարտի ոգեպնդող ավանդը
99 տարի առաջ այս օրերին, 1915թ.-ի սեպտեմբերի 12-14-ին, ավելի քան 4 հազար հայ մարդիկ՝ մանուկ և ալեհեր, կին թե տղամարդ, իրենց զենքերով և փոխադրելի ինչքերով, ապաստան գտան ֆրանսիական 5 մարտանավերի վրա և հեռացան իրենց հայրենի դարավոր ոստանից՝ Մուսա լեռան գյուղերից:
Նրանք հայրենիքը կամովին լքողներ չէին։ Ընդհակառա՛կը. պապենական հողին կառչած հայեր էին, որոնք ամբողջ 40 օր անհավասար կռիվ մղեցին օսմանյան զորքի դեմ՝ սեփական հողի վրա խաղաղորեն ապրելու և արարելու իրենց ազգային բնական ու անբռնաբարելի իրավունքի պահպանման, ամրագրման համար:
Նրանք հաղթանակով պսակեցին 40 օրերի իրենց հերոսամարտի օրհասական ճակատումի բոլոր պահերը, երբ խիզախորեն դիմագրավեցին և հետ մղեցին թուրքական զորքի հարձակումները:
Բայց ինչպես այլուր՝ Արևմտահայաստանի, Կիլիկիայի և այսօր թուրքական բռնագրավման տակ ընկած հայապատկան հողերի ամբողջ տարածքում, հայ ժողովրդի դեմ գործադրված Թուրքիայի ցեղասպանական ոճրի դեմ զենք բարձրացրած հայկական մյուս արծվաբույների պես, Մուսա Լեռան լանջերին տարածված իրենց գյուղերից հավաքաբար լեռան գագաթը բարձրացած և անառիկ ամրոց հաստատած մուսալեռցիները ի վերջո մենակ էին: Դիմադրության և ինքնապաշտպանության մի կղզյակ էր ողջ Արևմտյան Հայաստանը և Կիլիկիան հարվածած տարագրության ու կոտորածների ցեղասպանական ծովի մեջ: Մանավանդ որ փամփուշտն ու սնունդը հատնելու վրա էին, իսկ ոսոխը անընդհատ վերանորոգում էր իր շարքերը՝ ընկողներին նոր ուժեր էր հասցնում և լեռն ի վեր հարձակումը անընդհատ շարունակվում էր:
Օգնության և փրկության միակ հույսը Միջերկրական ծովն էր, որի ալիքներին պարբերաբար երևում էին ֆրանսիական մարտանավեր, որոնք թեև օսմանյան բանակի հետ ընդհանուր պատերազմի մեջ էին՝ Դաշնակից ուժերի շարքում, բայց ռազմական գործողությունների հատուկ ծրագիր չունեին ուղղակիորեն Ալեքսանդրիայի նահանգի և Շվեդիայի գավառակի վերաբերյալ, ուր գտնվում էր Մուսա լեռը:
Այդ պատճառով էլ, երբ Մուսա լեռան հայության հերոսական ինքնապաշտպանության բռնկումից 40 օր հետո ֆրանսիական ծովուժը պատրաստակամություն հայտնեց առժամաբար տեղափոխելու և թուրքական ցեղասպանության վտանգից փրկելու ավելի քան 4 հազար մարտնչող հայերի, մուսալեռցիք ընդառաջեցին և հեռացան իրենց հայրենի ոստանից:
Սկզբնապես դեպի Կիպրոս ուղղվեցին Մուսա լեռան հայությունը փոխադրող ֆրանսիական մարտանավերը, բայց Կիպրոսը ի վիճակի չէր պատսպարելու այդքան մեծ թվով նոր գաղթականություն: Եգիպտոսի Փոր Սայիդ նավահանգիստը երկրորդ ընտրանքն էր, ուր և տեղափոխվեց Մուսա լեռան հայությունը:
Մինչև 1919 և Առաջին Աշխարհամարտի ավարտը, մուսալեռցիք գաղթական ապրեցին Փոր Սայիդի մեջ, վրանների տակ։ 1919թ.ին նրանք մեծ մասով վերադարձան իրենց հայրենի ոստանները, ուր մնացին մինչև 1939թ., երբ Սիրիայի և Անտիոքի հոգատարությունը ստանձնած Ֆրանսիան այդ շրջանները... հանձնեց Թուրքիայի Հանրապետությանը:
1939թ.ին Մուսա Լեռան հայությունը վերջնականապես հեռացավ 10-րդ դարից սկսած իր շենացրած պապենական օջախից: Մեծ մասը տեղափոխվեց և հաստատվեց Այնճար՝ Լիբանան: Որոշ մասը հետագայում ներգաղթեց Հայաստան։ Իսկ նույնինքն Մուսա լեռան գյուղերից միայն Վագըֆի մեջ հայերը շարունակեցին ապրել՝ մինչև մեր օրերը հայկական հետքեր պահպանելով:
Մուսա լեռան հերոսամարտը, անշո՛ւշտ, միակը չէր իր տեսակի մեջ՝ 1915թ.ին հայ ժողովրդի դեմ գործված թուրքական ցեղասպանության շրջանին: Սասունն ու Վանը, Ուրֆան և Շապին Գարահիսարը, Հաճընն ու հայկական մյուս ավանները յուրովի մարմնավորեցին ու շնչավորեցին հայ ժողովրդի դիմադրական ոգին և հերոսական ծառացումը ցեղասպան ոսոխի դեմ: Բայց թե՛ Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրերը» վեպով գրականորեն անմահանալով, թե՛ հայ ժողովրդի ազգային նկարագրի հերոսական խոյանքին վավերական մանրանկարը շնչավորելու իր հանգամանքով՝ ինչպես հետագայում Վահան Թեքեյանը պիտի գրեր իր ծանոթ բանաստեղծության մեջ, Մուսա լեռը իր հայկական փոքր գյուղերով «անհունորեն մեծացավ»...
Եվ ինչպես որ տասնամյակներ հետո Մուսա Լեռան արժանավոր զավակներից՝ դաշնակցական տարաբախտ ղեկավար գործիչներից Սարգիս Զեյթլյանը դիպուկ մի շեշտադրումով և պատկերավոր ձևով պիտի ընդգծեր, Մուսա լեռան հերոսամարտը եղավ օվկիանոսի այն կաթիլը, որ բավարար է ստուգելու և ճանաչելու համար ամբողջության՝ հայ ժողովրդի հերոսական նկարագրի ճշգրիտ բաղադրությունը:
Այսպե՛ս, Մուսա լեռան հերոսամարտը, իր բոլոր հանգրվաններով և ծալքերով, հարազատորեն ներկայացնում է հայ ժողովրդի պատմական ճակատագրի փառքն ու ողբերգությունը:
«Ճեբել Մուսա» (Մովսեսի լեռ) արաբերեն անվանումից է գալիս Մուսա լեռը, որ մաս է կազմում Ամանոս լեռնաշղթայի հարավային ճյուղաւվորումի արևմտյան բաժնին: Ընկած է Որոնդես գետի հյուսիսային ափին, անտառախիտ ու կանաչապատ այդ փոքրիկ լեռնաշղթան խրվում է Միջերկրականի ջրերի միջ, ավարտելով Րաս էլ Խանզիր («Վարազի գլուխ») հրվանդանով: Լեռնաշղթայի արևելյան բաժինը իշխում է Անտիոք քաղաքի վրա:
Մուսա լեռան բարձունքներին և Որոնդես գետի ափերի միջև երկարող տարածության վրա, պատմական Սելևկիա նավահանգստի մերձակայքը, 10-րդ դարից սկսած հայերը բնակություն են հաստատել և շենացրել վեց գյուղեր՝ Պիթիասը, Հաճի Հապիպլին, Յողուն Օլուգը, Խտըր Բեյ, Վագըֆը և Քեպուսիեն: 1915թ.ին, վեց գյուղերի հայության ընդհանուր համրանքը անցնում էր վեց հազարը: Երբ օսմանյան կառավարությունը Դաշնակիցների դեմ պատերազմի գոտի հռչակեց ամբողջ շրջանը և Շվեդիայի գավառապետը իբր «սրտցավությամբ» Մուսա լեռան հայերին տեղահանություն «առաջարկեց», այսպես կոչված «ավելի ապահով շրջաններ» ժամանակավորապես պատսպարելու համար, շուրջ երկու հազար մուսալեռցիներ հավատացին թուրքական կեղծ «հոգատարությանը», ընտրեցին տարագրության ճամփան և մեծ մասով կորան։ Մնացյալը` ավելի քան չորս հազարը, ի մի գալով և երկարատև խորհրդակցություններ ու վեճեր ունենալով՝ տեղահանության «առաջարկ»ը ընդունելու կամ մերժելու դիրքորոշումների շուրջ, վերջապես հանգեց ամբողջ ժողովրդով լեռան գագաթը բարձրանալու և թուրքական հավանական հարձակման վտանգը դիմագրավելու եզրակացությանը:
Հուլիս 31-ին սկսվեց բոլորով տուն-տեղ լքած և փոխադրելի ինչքերը հակ կապած ու շալկած - դեպի լեռան գագաթը բարձրանալու և դիրքավորվելու դժվարին, այլ հերոսական գործողությունը:
Ճիշտ է, այդ խորհրդակցությունների մասնակիցները վեց գյուղերի երևելի ու հեղինակավոր՝ ներկայացուցչական դեմքերն էին, բայց ամբողջ Մուսա լեռան հայությունը իր խոսքը ունեցավ տրված որոշման մեջ: Փաստորեն ամբողջ հերոսամարտի ընթացքում և այնուհետև էլ, Փոր Սայիդի մեջ գաղթականության շրջանում թե Մուսա Լեռն իրենց վերադարձնելուց հետո, նաև՝ պապենական օջախի վերջնական դատարկումից և Այնճար հաստատվելուց այս կողմ, մուսալեռցիների ազգային-հասարակական կյանքին ակնբախ առանձնահատկություններից մեկը եղել է իրենց հավաքական ընտրանքները, որոշումները և քայլերը խորհրդակցաբար ու համաժողովրդային մասնակցությամբ կայացնելու ավանդույթը:
Գյուղական համայնական կյանքի դրական այդ երևույթը մեծապես նպաստեց, որպեսզի լեռ բարձրացած չորս հազարից ավելի ժողովուրդը իր գործուն մասնակցությունը բերի հերոսամարտին՝ յուրաքանչյուրը իր կարողության և հնարավորություններին համապատասխան նվիրումով: Այդ մթնոլորտը նաև օգնեց, որ առանձին դեմքեր ու անհատականություններ ճառագայթող հեղինակություն դառնան և ղեկավար դեր ստանձնեն ինքնապաշտպանության անհավասար ուժերով կռվի ամբողջ 40 օրերի ընթացքում: Այդպե՛ս է, որ Մուսա լեռան հերոսամարտը ունեցավ իր փայլուն դեմքերը, որոնք արժանավորապես ղեկավարեցին մարտնչող ժողովրդին և պատմությանն անցան փառքի դափնեպսակով, ինչպես պատվելի Տիգրան Անդրեասյանը (ինքնապաշտպանության կենտրոնական մարմնի նախագահը), Մովսես Տեր-Գալուստյանը (նույն մարմնի անդամ ու զինվորական խորհրդի ղեկավարը), հերոս մարտիկ Եսայի Յաղուպյանը և ուրիշներ:
Նաև հանուն պատմական ճշմարտության պետք է ավելացնել, որ 1890-ականներից սկսած Մուսա լեռան հայությունը ազգային-ազատագրական զարթոնքի արագընթաց մի փուլ ապրեց, որ իր բարերար անդրադարձը ունեցավ ընդհանուր տարագրությանն ընդդիմանալու մուսալեռցիների վճռականության դրսևորման վրա:
1890-ականներին Հնչակյան կուսակցությունն ու Վերակազմյալ Հնչակյանները, իսկ 1900-ականների սկզբնավորությանը հատկապես Դաշնակցությունը արագ տարածում գտան երիտասարդ մուսալեռցիների մոտ: 1908-ին արդեն, Դաշնակցությունը կազմակերպական իր աշխույժ կառույցը ստեղծել էր, որի շարքերին գալով, տակավին երիտասարդ, Մովսես Տեր-Գալուստյանը վճռորոշ դեր ունեցավ ինչպես 1915թ.ի հերոսամարտի, այնպես էլ մուսալեռցիների հետագա կյանքի հունավորման և ղեկավարման մեջ:
Ինքնակազմակերպման ու ինքնապաշտպանության այդ քայլերի պսակումը եղավ Մուսա Լեռան 40 օրերի հերոսամարտը, որ այնքան գեղեցկորեն գրականացված ու հավերժության է անձնված Վերֆելի աշխարհահռչակ վեպով:
Սահմանափակ թվով զենքերով և փամփուշտներով սկսած ինքնապաշտպանական կռիվը կարողացավ իր հաղթական երթը պահպանել՝ շնորհիվ մուսալեռցիների խիզախության ու մարտունակության։ Ռազմական յուրաքանչյուր հաղթանակի հետ, մարտնչող հայերը կարողացան հզորացնել զենքի և փամփուշտի իրենց ուժը` պարտության մատնված թշնամուն իսկ զենքերով ու զինամթերքով: Իսկ ժողովուրդը կարողացաւ հողի բարիքները առավելագույնս օգտագործել, լեռան բարձունքին իր օրավուր սնունդը ապահովելու համար:
Վերջապես, Մուսա լեռան հերոսամարտի անբաժան մասն է կազմում ֆրանսիական Քիշեն մարտանավը, որ օգոտոսի 10-ի շուրջ առաջին անգամ երևացին ծովի ափերին: Մուսալեռցիք իրենց հատուկ աղերսագրիրը՝ զենք, զինամթերք և սնունդ ստանալու կամ, այլապես, նավով տեղափոխվելու խնդրանքով, մի քանի լողորդներով հասցրին ֆրանսիական մարտանավը: Քիշենի հրամանատարը խոստացավ աղերսագիրը հասցնել իր կառավարությանը և հեռացավ ու շաբաթներ տևեց, մինչև որ վերադառնա և բերի Փարիզի պատասխանը, որ մուսալեռցիների տեղափոխությանը տրված համաձայնությունն էր:
Սեպտեմբերի 9-ին Քիշեն մարտանավը, Տեսեքս մարտանավի ընկերակցությամբ, խարսխեց ծովի ալիքները և սկսեց ռմբակոծել թուրքական դիրքերը: Միաժամանակ մակույկով ծովափ եկավ ֆրանսիացի հրամանատարը և մուսալեռցիների հետ վերջնական բնույթ տվեց լեռից ծովափ իջնելու և մարտանավեր փոխադրվելու գործողությանը: Մարտնչող հայորդիների դատարկման գործողությունը սկսվեց սեպտեմբերի 12-ին և տևեց երկու օր: Մինչ այդ ծովի ալիքների հասել էին ևս երեք մարտանավ՝ Տեսթրեն, Ամիրալ Շարնեն և Ֆոտրը: Լեռան գագաթին, կռվող խմբերը հսկեցին թուրքական շարժումների վրա, մինչև որ նախ ժողովուրդը իջնի ծովափ և տեղավորվի մարտանավերի վրայ, ապա իրենք՝ վերջին կռվողներն էլ միացան իրենց հարազատներին և այդպես մուսալեռցիք հեռացան դեպի Միջերկրականի ափերը:
Այդ օրից ի վեր, ամեն սեպտեմբերի կեսին և Ս. Խաչի տոնի առթիվ, աշխարհի չորս ծագերում, բայց հատկապես Այնճարի (Լիբանան) և Նոր Մուսա Լեռի (Հայաստան) մեջ, Մուսա լեռան հերոսական հայության ժառանգորդների հետ, ամբողջ մեր ժողովուրդը ոգեկոչում է հայոց պատմության այս հպարտառիթ հերոսամարտի հիշատակը՝ սերունդներին պատգամելով, որ պետք չէ հավատալ թուրքական կեղծիքին և պատրաստ պետք է լինել, ի հարկին զենքի ուժով, դիմադրելու Թուրքիայի ցեղասպանական սադրանքներին:
Վրաստանի Հայ Համայնք