Մեկնաբանություն

12.09.2014 15:19


Գաղջացման «խերը»

Գաղջացման «խերը»

2008–ից սկսած՝ համատարած երաշտ է։ Այնպես չէ, որ մինչ այդ դրախտ էր, բայց երաշտ էլ չէր։

Չորացավ նաև քաղաքական դաշտի մի մեծ հատված։ Զուգահեռաբար՝ գործող նախագահի սիրելի՝ շուրջբոլորը հաճախորդացնելու հնարքն այլևս չի ապահովում նախկինի արդյունքները։ Բայց խոսքն այդ մասին չէ։

Այս գաղջ գործելաոճը նաև դրական ազդեցություն ունեցավ։ Սերժ Սարգսյանն ակամայից բացահայտում է բոլոր նրանց, ովքեր թաքնված թարախային գոյացություն էին պետության ներսում։ Թունավորում էին բոլորի կյանքը, բայց իրենց պատռելով՝ գոռում մաքուր օդի անհրաժեշտության մասին։

ՀՀԿ ղեկավարը բռնեց ու ցուցադրեց նրանց ով լինելը։ Ընդ որում, չզլանալով նաև հրապարակավ հայտնել դրանց արժեքը. «Ասում ես՝ վատն ե՞մ, վերցրո՛ւ փողդ (պաշտոնդ), առաջվա պես ճղի՛ քեզ ու աշխատի՛ր ինձ համար»։

Խոսում են, թե առաջիկայում հերթական գաղջացման ակցիաներն են սպասվում, բնականաբար, հրապարակային։ Հրաշալի է։ Հաճախորդացե՛ք ու վայելե՛ք իշխանությունների նետած փայը։ Համ դուք կկշտանաք, համ էլ քաղաքական դաշտում մաքուր օդը կավելանա։ Իսկ ամենակարևորը՝ այլևս չեք կարողանա ներսից խանգարել մեկնարկած գործընթացներին։

Վախթանգ Մարգարյան

Այս խորագրի վերջին նյութերը