Լրահոս

12.09.2014 16:15


Բասկերի խորհրդարանը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի ինքնորոշումը

Բասկերի խորհրդարանը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի ինքնորոշումը

2014 թվականի սեպտեմբերի 12-ին՝ ուրբաթ օրը, Եվրամիության տարածքային խորհրդարանը պատմության մեջառաջին անգամ փաստաթուղթ է ընդունել, ըստ որի աջակցում է Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի իրագործմանը: Վերջինիս նախորդել են «Հայաստանի Եվրոպացի Բարեկամներ» /ՀԵԲ/ կազմակերպությաննախաձեռնությամբ տարածաշրջան իրականացված պաշտոնական այցերը և ՀԵԲ-ի կոնտակտային ցանցիհանձնառության իրականացրած աշխատանքները:

Բասկերի Խորհրդարանի՝ այսօր ընդունած փաստաթուղթը խրախուսում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդիժողովրդավարության սկզբունքներին հավատարմությունը, անկախ ստեղծված բարդ իրավիճակի: Այն նշում է, որՂարաբաղի ժողովուրդն իրավունք ունի ընտրել սեփական ապագան, մասնավորապես իր ինքնորոշումը, որն առանցքայինտարր է հակամարտության կարգավորման ցանկացած բանակցային գործընթացի համար: Ի վերջո, այսօր ընդունածփաստաթուղթը շեշտում է Լեռնային Ղարաբաղի մասնակցության կարևորությունը ԵԱՀԿ Մինսկի Խմբի հակամարտությանկարգավորմանը նվիրված բանակցություններին:

Այս կապակցությամբ «Հայաստանի Եվրոպացի Բարեկամներ» կազմակերպության աջակցությամբ ԼՂ ԱրտաքինԳործերի նախարար Կարեն Միրզոյանը մեկնել է Բասկերի Երկիր, որտեղ կատարել է պաշտոնական այցեր, հանդիպելԲասկերի խորհրդարանի բարձրաստիճան պաշտոնյաներին, օրենսդիր մարմնի ղեկավար Տիկին Բակարտխո ՏեջերիաՕտերմինին։

Այս խորագրի վերջին նյութերը