Սիրիական բանակը ջախջախել է զինյալներին Համա նահանգում
Սիրիական բանակը ջախջախել է «Ջեբհաթ ան–Նուսրա» և «Իսլամական ճակատ» ծայրահեղական խմբավորումների զինյալներին Համա նահանգում (Դամասկոսից 220 կմ հյուսիս)։ Ստացվող տեղեկատվության համաձայն՝ Խալֆայա քաղաքում այսօր բարձրացվել է ազգային դրոշը։ Խմբավորումներից մոտ 1.5 հազար մարդ լքել է այն և ուղղվել Խան–Շեյխուն և Էլ–Լաթամանու։
Զինված ընդդիմադիրների մի մասը վայր է դրել զենքերը։ Ինչպես հաղորդում է «Ալ–Մանար» հեռուստաալիքը, բանակային ստորաբաժանումները հետապնդում են հակառակորդին։
Մարտերի ընթացքում Համա վարչական կենտրոնում սպանվել է «Ան–Նուսրայի» դաշտային հրամանատար Ալի Ալլյուշը։ Սիրիական զորքերը հաղթանակ են տարել արյունալի մարտերից հետո, որոնք շարունակվում էին գրեթե երկու ամիս։ Զինյալները սպառնում էին գրավել քրիստոնեական Մխարդե քաղաքը, որը կառավարական զորքերի հիմնական պլացդարմն է Համայում։
Համաձայն ռազմական տեղեկատվության՝ մարտեր են ընթանում Դամասկոսից հարավ՝ Էլ–Քունեյթրա նահանգում, որտեղ «Ան–Նուսրայի» զինյալները փորձում էին ամրապնդվել ապառազմականացված հատվածում՝ Իսրայելի կողմից օկուպացված Հոլանյան բարձունքներում։ Հինգշաբթի նրանք բաց են թողել գերեվարված 45 խաղաղապահի։ ՄԱԿ–ի զինծառայողներից և ոչ մեկը գերությունից չի տուժել։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։