Լրահոս

12.09.2014 18:15


ԱԱ. Ըմբշամարտ. Արսեն Ջուլֆալակյանը՝ աշխարհի չեմպիոն (տեսանյութ)

ԱԱ. Ըմբշամարտ. Արսեն Ջուլֆալակյանը՝ աշխարհի չեմպիոն (տեսանյութ)

Տաշքենդում ավարտվել է ըմբշամարտի հունահռոմեական ոճի աշխարհի առաջնության 75 կգ քաշային կարգի մրցումները: Եզրափակիչ գոտեմարտում Հայաստանի ներկայացուցիչ Արսեն Ջուլֆալակյանը 4:0 հաշվով հաղթեց խորվաթ ըմբիշ Նեւեն Զուգաժին:

Եզրափակչի ճանապարհին Ջուլֆալակյանը հաղթել է ադրբեջանցի Էլվին Մուրսալիեւին (9:0), ավստրիացի Ֆլորիան Մաչլային (12:1), մեքսիկացի Լեւին Էսկոբարին (11:2) եւ վրացի Զուրաբ Դաթունաշվիլիին (1:0):

Ջուլֆալակյանն առաջին անգամ նվաճեց աշխարհի չեմպիոնի կոչումը: Նախկինում հայ ըմբիշը մեկ անգամ դարձել էր արծաթե, երեք անգամ՝ բրոնզե մեդալակիր:

Արսեն Ջուլֆալակյանը կրկնեց հոր եւ մարզչի՝ Լեւոն Ջուլֆալակյանի նվաճումը՝ դառնալով աշխարհի չեմպիոն: Լեւոն Ջուլֆալակյանն աշխարհի չեմպիոն էր դարձել 1987 թ-ին:

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը