ՀՀԿ պատգամավոր. «Ոչ ոք չի ժխտում, որ ԱՄՆ–ի «մատը խառն է» այս արձանագրությունների ստեղծման և հայերի ու թուրքերի կողմից ընդունելու հարցում»
ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը «Հայելի» ակումբում ասել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը թելադրվում է ԱՄՆ-ի կողմից, քանի որ Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրության բնօրինակն անգլերեն է։
«Կատարված է..... ......, հայերեն, թուրքերեն և անգլերեն հավասարազոր կրկնօրինաներով։ Մեկնաբանությունների տարաձայնության դեպքում գերակայությունը կտրվի անգլերեն տեքստին»,- նշված է արձանագրության վերջում։ Սա, ըստ Հ. Իգիթյանի, աննախադեպ փաստ է, և ապացուցում է, որ այդ արձանագրությունը գրվել է ԱՄՆ պետդեպարտամենտի չինովնիկի կողմից ու հետո նոր կողմերին տրվել թարգմանության։
Նույն ակումբում հյուրընկալված ՀՀԿ պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանն էլ ի պատասխան հայտարարել է.
-Ոչ ոք չի ժխտում, որ ԱՄՆ-ի «մատը խառն է» այս արձանագրությունների ստեղծման և հայերի ու թուքերի կողմից ընդունելու հարցում։ Որովհետև ԱՄՆ-ը, ինչպես իրենք են հայտարարում, շահագրգռված է այս տարածաշրջանում խաղաղության ապահովման հարցում։

7or.am