ՀՀԿ–ում ակնհայտորեն սխալ կամ ուղղակի են հասկացել իրենց առաջնորդի այն խոսքերը, թե պետք է պայքարել ժողովրդի խնդիրները լուծելու համար և խրամատից կրակել անհրաժեշտ ուղղությամբ։
Եվ ահա ՀՀԿ–ականները սկսել են կրակել, բայց ոչ այն ուղղությամբ, որը ցանկալի էր «շեֆին»։ Արդյունքում՝ շատ անհարմար բան է ստացվել։
Օրինակ՝ պարզվում է, որ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ծպտյալ ընդդիմադիր է, հակաօլիգարխիկ պայքարի դրոշակակիր և սահմանադրական փոփոխությունների մոլի հակառակորդ։
«Իմ կարծիքով ապագային միտված միակ վտանգը ռեւանշիզմի եւ օլիգարխիայի սերտաճումն է»,– հայտարարել է Շարմազանովը։
Սա այն եզակի դեպքն է, երբ դժվար է նրա հետ չհամաձայնելը։ Իրոք որ, Հայաստանի համար վտանգ են ներկայացնում օլիգարխիան և ռևանշիզմը ու հատկապես դրանց սերտաճումը։
Օլիգարխիան՝ խմբիշխանությունը, ինչպես հայտնի է, իր ձեռքում է կենտրոնացրել իշխանությունն ու գիշերային որոշումներով է կառավարում երկիրը։
Օլիգարխիայի նստավայրը Բաղրամյան 26–ն է։ Ժողովրդին հարստահարող բոլոր որոշումները, բյուջեն «ատկատահան» անող բոլոր պայմանավորվածությունները, մորաքրոջ տղաներին «հաղթեցնող» բոլոր «տենդերների» կազմակերպումը, լիսկաներին վերաբերող բոլոր «սխոդկաները», քվոտաների բաշխումը, «քեշ» փողի ընդունումը բիզնես դաշտի տարատեսակ ներկայացուցիչներից այստեղ է տեղի ունենում։
Օլիգարխիան այժմ ուզում է ցմահ իշխել և այդ իսկ նպատակով առաջարկում է սահմանադրական փոփոխություններ։ Այդ փոփոխությունների փիլիսոփայության հիմքում մահմեդական արժեհամակարգով ներծծված բոլշևիզմն է, իսկ փոփոխությունների իրականացման գործիքը՝ սովետական կթվորուհիներին ու կոմբայնավարներին փոխարինած փողատերերի կիսակրիմինալ ակումբ հիշեցնող ՀՀԿ–ն, որին ռևանշից հետո վերապահված է քավության նոխազի ֆունկցիան։ Ասել է թե՝ օլիգարխիան փորձում է ռևանշի հասնել և հակաանկախական «բարեշրջումներ» անել։ Սահմանադրական փոփոխություններն, ըստ այդմ, պետք է գնահատել որպես համայնավարների վերջին ճիգը անկախ Հայաստանի դեմ պայքարում։
Հետևաբար, օլիգարխիայի և ռևանշիզմի դեմ պայքարը պետք է տանել հանուն անկախ և ժողովրդավար Հայաստանի։ Այնպես որ, Շարմազանովին քարկոծել պետք չի։ Նա հազիվ մի ճիշտ բան է ասել։ Ինչպես ասում են՝ մանկան շուրթերով հնչել է ճշմարտությունը։
Օլիգարխիան և ռևանշիզմը

Կարեն Հակոբջանյան