Լրահոս

13.09.2014 10:24


Նշանակվել են Աղվան Հովսեփյանի տեղակալներ

Նշանակվել են Աղվան Հովսեփյանի տեղակալներ

Սերժ Սարգսյանը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 9-րդ կետով` որոշում է կայացրել Արամ Թամազյանին ազատել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից:

Սերժ Սարգսյանի մեկ այլ հրամանագրով Արամ Թամազյանը նշանակվել է քննչական կոմիտեի նախագահի տեղակալ:

Պաշտպանության նախարարության քննչական ծառայության պետ Արմեն Հարությունյանը ազատվել է պաշտոնից եւ նշանակվել քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետ:

Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչության պետ է նշանակվել Վահագն Հարությունյանը:

Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ նշանակվել նաեւ Արթուր Ղամբարյանը:

Այս խորագրի վերջին նյութերը