Լրահոս

13.09.2014 16:56


Քրեական գործ սուտ մատնության համար

Քրեական գործ սուտ մատնության համար

Քաղաքացի Էլմիրա Ու.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 336-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ըստ քաղաքացի Էլմիրա Ու.-ի հաղորդման` Վրեժ Ա.-ն իրենից գաղտնի հափշտակել է խոշոր դրամական արժեք ներկայացնող ոսկյա իրեր, որի առթիվ ՀՀ ոստիկանության ՔԳՎ Լոռու մարզի քննչական բաժնում իր հաղորդման հիման վրա հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրեսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:

Էլմիրա Ու-ի բացատրությամբ` նախաքննությունն իրականացնող քննիչները և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն և դատավարական ղեկավարում իրականացնող դատախազները, առանց որևէ փաստական տվյալների առկայության, հիշյալ քրեական գործի նյութերով ՀՀ քրեական օրեսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով հարուցել են նոր քրեական գործ` իբր իր կողմից Վրեժ Ա.-ի նկատմամբ սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ: Նույն հոդվածով իրեն անհիմն մեղադրանք են առաջադրել և քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկել դատարան, սակայն ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2014թ. հուլիսի 14-ի դատավճռով անմեղ է ճանաչվել և արդարացվել :
Կատարվում է նախաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը