Երեք դրվագ, որոնք ներկայիս Հայաստանի վիճակի իրական ախտորոշումն են: Իրականություն, որն աստիճանաբար դառնում է պարտադիր «ապառիկային»: Ու միայն դա բավական է գնահատելու, թե ինչպես ենք ապրում:
Գործող իշխանության «Առաջ Հայաստան»-ը ուղղակի դարձավ «ապառիկ կյանք ու մահ»:
1. Ինչպե՞ս էին դիմավորում հայաստանցիները Նոր տարին նախկինում ու այսօր... «Նուռ քարտ»՝ աննորմալ տոկոսներով պարտքով գումար բոլոր նրանց համար, ովքեր ունեն հենց այս պահին ֆինանսական խնդիրներ: Ֆինանսական խնդիրն էլ մի գումար չէ՝ 200 հազար դրամ: Ամանորի նախաշեմին այդ գումարը տրամադրող բանկի մասնաճյուղերում ճզմոցի է: Ամենաուրախ տոներից մեկը դարձել է մղձավանջ: Ապառիկով Ամանոր՝ տխուր Նոր տարի:
2. Մարդու կյանքի անմոռանալի պահերից մեկը՝ հարսանիք: Ինչպես են նշում «էլիտայի» զավակները՝ անհետաքրքիր է: Բարի բախտ բոլոր նորապսակներին: Ինչպես են նշում շարքային ընտանիքների զգալի մասի երեխաները՝ սա՛ է խնդիրը: Ապառիկով: Հարսանիք՝ պարտքով երջանկություն:
3. Հայաստանում մահը թանկ հաճույք է: Բառերն այս դարձան հերթական տխուր իրականությունը: Ամենածանր ցավը մի կողմից, մյուս կողմից՝ նվաստացուցիչ իրականությունը. գումարը չի հերիքում՝ հարազատիդ այն աշխարհ ճանապարհելու: Ու կրկին՝ ապառիկ: Մեզանում այժմ գործում են ապառիկով սգո պարագաների տրամադրման ծառայություններ: Դրանք ավելանում են ...
«Առաջ Հայաստան», ուր ծնվելը պրոբլեմ է, ամուսնանալը պրոբլեմ է, մահանալը պրոբլեմ է: Ու այսքանից հետո պարզվում է, որ հայաստանցիներին հուզում են սահմանադրական փոփոխությունները ...
Մեռելոցային (ապառիկային իրականություն)

Վախթանգ Մարգարյան