Լրահոս

15.09.2014 17:02


«Վանաձոր» ՔԿՀ-ի կալանավորը 11 օր գտնվում է հացադուլի մեջ

«Վանաձոր» ՔԿՀ-ի կալանավորը 11 օր գտնվում է հացադուլի մեջ

«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Տիգրան Մելիքյանը սեպտեմբերի 4-ից գտնվում է հացադուլի մեջ:

Այդ մասին «Փաստինֆո»-ի թղթակցին ասաց ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը՝ հավելելով, որ կալանավորը բողոքում է իր դեմ հարուցված քրեական գործից:

Նշենք նաև, որ Տիգրան Մելիքյանն այս պահի դրությամբ ևս չի դադարեցրել հացադուլը: Տիգրան Մելիքյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով:

Այս խորագրի վերջին նյութերը