Լրահոս

15.09.2014 17:57


ԱՄՆ–ը չի համակարգելու «Իսլամական պետության» դեմ գործողություններն Իրանի հետ

ԱՄՆ–ը չի համակարգելու «Իսլամական պետության» դեմ գործողություններն Իրանի հետ

Միացյալ Նահանգները չի համակարգելու իր ռազմական գործողություններն «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ Իրանի հետ: Այս մասին հայտարարել է պետքարտուղարության ներկայացուցիչ Ջեն Փսակին:

Միևնույն ժամանակ, Փսակին չի բացառել, որ հետագայում ամերիկյան կողմը կարող է Իրանի ներկայացուցիչների հետ քննարկել իրավիճակը Իրաքում, որի տարածքում գործում են ԻՊ զինյալները:

Այսօր Փարիզում կոնֆերանսի մասնակիցները հաստատել են, որ ԻՊ–ն սպառնալիք է ոչ միայն Իրաքի, այլև համաշխարհային հանրության համար: Ինչպես նշվում է կոմյունիկեում, նրանք հասել են իրաքյան նոր կառավարությանն ԻՊ–ի դեմ հնարավոր օգնություն տրամադրելու պայմանավորվածությանը, այդ թվում՝ ռազմական:

Տեղեկացնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Այս խորագրի վերջին նյութերը