Հայաստանում հաստատված քաղաքական խաղի կանոնների համաձայն՝ ամեն մի նոր իշխանություն քննադատում է իր նախորդին։ Ի դեպ, դա զուտ հայկական «ֆենոմեն» չէ, այլ մեզ որպես ժառանգություն է մնացել ԽՍՀՄ–ից, որի ղեկավարներն իրենց կաբինետից դուրս էին գալիս ոտքերով (մահացած) կամ ձեռքերով (դավադրության զոհ դարձած) դեպի առաջ տարբերակով։ Ամեն հաջորդը քննադատում էր իր նախորդին և այդպես շարունակ։
Վերջում եկավ Գորբաչովն ու ասաց, թե բոլորն էլ սրիկա են եղել, ու պետք է «պերեստրոյկա» անել։ Արդյունքում՝ ԽՍՀՄ–ն անցավ պատմության գիրկը։
Նորանկախ Հայաստանում սկզբում փորձեցին ձերբազատվել այդ արատավոր բոլշևիկյան ավանդույթից։ Իշխանության եկած «Ղարաբաղ» կոմիտեն, ճիշտ է, փորձում էր պատերազմել ամեն խորհրդայինի դեմ, բայց հակակոմունիստական հիստերիա չկար։ Հատկապես կոմունիստական չինովնիկների նկատմամբ չկային հաշվեհարդարի տրամադրվածություն և մթնոլորտ։
Ժամանակի ընթացքում, սակայն, խորհրդային այդ ավանդույթը վերադարձավ Հայաստան։
Թե ուր կտանի այս պրակտիկան, գիտենք ԽՍՀՄ–ի օրինակից։ Քաղաքական ժառանգականության բացակայությունը թուլացնում ու քայքայում է պետությունը, քանզի ամեն անգամ «զրոյից» սկսելու ռեսուրս ոչ մի պետություն, այդ թվում ու հատկապես Հայաստանը, չունի։
Գագիկ Ծառուկյանն իր վերջին հարցազրույցում առաջարկում է փոխել մեզանում կիրառվող խաղի կանոնները և պատրաստակամություն հայտնում այդ փոփոխված կանոնների կիրառման երաշխավորը դառնալ։
«Ես դեմ եմ, որ այսօր որոշ մարդիկ նեղ անձնական նպատակների համար, ինչ-որ մեկին դուր գալու համար վիրավորում ու վարկաբեկում են մեր երկրի առաջին ու երկրորդ նախագահներին: Հիմա Սերժ Սարգսյանի պաշտոնավարման վերջին ժամկետն է: Նա դրանից հետո իրավունք ունի հանգիստ հեռանալու, իր սիրած գործերով զբաղվելու: Ես չեմ ուզում, որ այսօր մարդիկ, ովքեր իր ենթականերն են, վաղը ուրիշին դուր գալու համար նրա հասցեին չարախոսեն ու հետևից խոսեն: Ես ուզում եմ` մեկընդմիշտ այդ ավանդույթը վերանա: Պետք է ունենալ խիզախություն` այդ ավանդույթը կոտրելու»,– նշում է ԲՀԿ առաջնորդը։
Ծառուկյանն, ըստ էության, ՀՀԿ ղեկավարին, կամ ինչպես ինքն է ձևակերպում՝ «հեռացող նախագահին», առաջարկում է առանց ցնցումների քաղաքական փոփոխությունների սցենար՝ երաշխավորելով, որ կարենավագյաններն ու արմենաշոտյաններն իր հետևից չեն քարկոծի և պահանջված չեն լինի հաջորդ իշխանությունների կողմից։
Այլ կերպ ասած՝ Ծառուկյանն առաջարկում է վերացնել ամեն նոր տիրոջ մոտ նախկին տիրոջ դեմ «շավկայություն» անելու «ինստիտուտն» ու ներդնել քաղաքական նոր մշակույթ։ Հազիվ թե որևէ բանական մարդ դեմ լինի այդ առաջարկին։ «Հեռացող նախագահն», ի դեպ, այս հարցում ամենաշահագրգիռ կողմը պետք է լինի։
Ծառուկյանն առաջարկում է նոր տարբերակ

Կորյուն Մանուկյան