Թուրքիան խափանում է տարածաշրջանի երկրների ջանքերը և շարունակում զորակցել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբին
Եվրոպայի Հայերի Համագումարը կրկին դատապարտում է Իրաքում և Սիրիայում անմեղ քաղաքացիների, այդ շարքում քրիստոնյա և այլ դավանանքների ու ժողովուրդների դեմ «Իսլամական պետություն» կոչվող հրոսակախմբի կողմից կատարվող լայնամասշտապ բռնությունները, մասսայական սպանությունները, առևանգումները, բռնի կրոնափոխությունն ու տներից ու բնօրրանից մարդկանց տեղահանումը: Այս բոլոլորը իրականացվում է հայոց ցեղասպանության հարյուրամյակի շեմին, նույն՝ Օսմանական մեթոդաբանությամբ եւ սցենարով:
ԵՀՀ-ը միջազգային հանրության ուշադրությունը հրավիրում է այն փաստի վրա, որ երբ տարածաշրջանի գրեթե բոլոր երկրները, այդ շարքում՝ Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, Բահրեյնը, Իրաքը, Հորդանանը, Քուվեյթը, Լիբանանը, Օմանը, Կատարը եւ Արաբական Միացյալ Էմիրությունները մեծ համաձայնություն գոյացնելով, ստորագրել են համատեղ գործակցության պայմանագիր՝ միացյալ ջանքերով չեզոքացնելու «Իսլամական պետություն» կոչվող հրոսակախմբի ոճրային գործողությունները, Թուրքիան կրկին խափանում է այդ ջանքերը, խուսափում համագործակցել տարածաշրջանի երկրների հետ, չի ստորագրում պայմանագիրը, պատրվակելով իր 49 քաղաքացիների ձերբակալությունը «իսլամական պետության» կողմից:
Խափանման այս գործողությունը Թուրքիան կատարում է այն ժամանակ, երբ նույնինքն թուրքական թերթերի վկայությամբ, հազարից ավելի թուրք քաղաքացիներ կռվում են այդ ահաբեկչական կազմակերպության շարքերում, որը հովանավորվում է Թուրքիայի վարչախմբի կողմից՝ նրան տրամադրելով ազատ ելք ու մուտք կատարելու արտոնություն, զինտեխնիկական (լոգիստիկ) օժանդակություններ և Թուրքիայում վիրավորների բուժման հնարավորություն: Ահաբեկչական այդ խմբավորմանը Թուրքիայի օժանդակության սկանդալային մեծագույն ապացույցը, այդ կազմակերպության մոտ հայտնաբերված թուրքական MKE ընկերության արտադրած տարատեսակ զինամթերքի հայտնաբերումն է, որ բազմաթիվ անգամներ օգտագործվել են Սիրիայում և Իրաքում, և որի վերջին հաստատված դեպքը՝ դեպի Արբիլ արձակված ռումբերն էին:
Միամտություն կլինի ենթադրել, որ առանց նման լայնածավալ պետական հովանավորություն ունենալու, ահաբեկչական այդ խմբակը, կհաջողեր գրավել այնպիսի քաղաքներ, ինչպիսիք են, Մուսուլը, Թիկրիթը, Սանջառը և այլ շրջաններ:
Եվրոպայի Հայերի Համագումարը, կրկին անգամ ողջունում է ՄԱԿ-ի քվեարկած 16 օգոստոսի «Իսլամական պետություն» կոչվող հրոսակախմբին սատարողների դեմ պատժամիջոցներ կիրառելու որոշումը, դարձյալ ՄԱԿ-ից և եվրոպական կառույցներից պահանջելով, չբավարարվել սոսկ որոշումներ կայացնելով, այլ գործնական քայլերով պատժամիջոցներ ձեռնարկել ահաբեկչական այդ խմբավորմանը օժանդակող Թուրքիայի ներկա վարչախմբի նկատմամբ:
Կոչ ենք անում նաեւ շարունակել փրկարար աշխատանքները, ամնեղ քաղաքացիների կյանքը փրկելու և ամոքելու նրանց տառապանքները:

Եվրոպայի Հայերի Համագումար
Շվեդիա , Ուփսալա