Լրահոս

16.09.2014 09:01


Պատահար Այվազովսկու փողոցում. 23-ամյա վարորդը տեղում մահացել է

Պատահար Այվազովսկու փողոցում. 23-ամյա վարորդը տեղում մահացել է

Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 06.16-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Այվազովսկու փողոցում` «V 91» բենզալցակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Այվազովսկու և Նոր Արեշի 34-րդ փողոցների խաչմերուկի մոտակայքում «Սամանդ» մակնիշի 34 UA 694 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել պատին, վարորդ Մ. Ղ.-ն (ծնվ. 1991թ.) տեղում մահացել է, իսկ ուղևոր Ք. Մ.-ն (ծնվ. 1994թ.) տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ:
Հրշեջ-փրկարարները դին դուրս են բերել ավտոմեքենայից, փակել են գազի փականը և հոսանքազրկել ավտոմեքենան:

Այս խորագրի վերջին նյութերը