ԱՄՆ-ում կայացած «Միս Ամերիկա-2015» գեղեցկության մրցույթում հաղթող է ճանաչվել Նյու-Յորքում բնակվող Կիրա Կազանցևը։ «ИТАР-ТАСС»–ի փոխանցմամբ՝ նա Ռուսաստանից արտագաղթած ընտանիքից է:
Անձամբ Կազանցևը ծնվել է Կալիֆոռնիայում, իսկ վերջին տարիներին ապրել է Նյու-Յորքում, սովորել Հովստրայի համալսարանում։ Նա երազում է դառնալ իրավաբան:
Բացի թագից՝ «Միս Ամերիկա-2015»–ը կստանա նաև 50 հազար դոլար պարգևավճար:
«Միս Ամերիկա-2015»–ը ռուս է (տեսանյութ)