Լրահոս

16.09.2014 21:46


Ավելի քան 200 չղջիկ գրոհել է Դանիայի բնակչուհու տունը

Ավելի քան 200 չղջիկ գրոհել է Դանիայի բնակչուհու տունը

Ավելի քան 200 չղջիկ է մտել Դանիայի բնակչուհի Հելլե Տրիգեդսոնի տուն։ Այս մասին հայտնում է «The Local»-ը։ Կինը պատմել է, որ չղջիկները տուն են մտել տանիքի անցքով։

Տեղի չինովնիկները հրաժարվել են քշել կենդանիներին՝ պատճառաբանելով, որ չղջիկները Դանիայում պահպանվող տեսակ են համարվում. նրանց չի կարելի քշել ու սպանել։ Տրիգեդսոնին մերժել է օգնել նաև Բնության դանիական գործակալությունը՝ նույն պատճառաբանությամբ։

Այնուամենյանիվ, գործակալությունը տան տանիքին հատուկ ճեղքվածք է բացել։ Դրանով չղջիկները կարող են դուրս գալ տնից, սակայն ներս մտնել չեն կարող։ Կինը հույս ունի, որ «անկոչ հյուրերն» ընդմիշտ կլքեն իր տունը։

Այս խորագրի վերջին նյութերը