Լրահոս

16.09.2014 12:08


Ինչպե՞ս է ստացվում, որ պատահմամբ հատում են հայ–ադրբեջանական սահմանը

Ինչպե՞ս է ստացվում, որ պատահմամբ հատում են հայ–ադրբեջանական սահմանը

Այսօր ԵՊՀ–ում ուսանողների և դասախոսապրոֆեսորական կազմի հետ հանդիպման ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն անդրադարձել է այն խնդրին, թե ինչպես է ստացվում, որ մեր քաղաքացիները պատահմամբ հատում են հայ–ադրբեջանական սահմանը՝ ընկնելով գերության մեջ։

«Մեր լեռնային պայմանները թույլ չեն տալիս ամբողջությամբ յուրաքանչյուր մետրը փակել։ Կան բաց տարածքներ, տվյալ տեղերում տեղադրված են համապատասխան նշաններ, բայց բնակիչները դրանց ուշադրություն չեն դարձնում: Բացի այդ, փորձը ցույց է տալիս, որ սահմանը հատած անձանց մեծ մասը որոշակի մտավոր խնդիրներ ունեցող մարդիկ էին, և ուշադրություն չեն դարձրել այդ նշաններին»,–ասել է պաշտպանության նախարարը։

Այս խորագրի վերջին նյութերը