Լրահոս

16.09.2014 20:04


Էրդողանը սպառնացել է «Moody "s Investors Service» և «Fitch Ratings» պարբերականներին

Էրդողանը սպառնացել է «Moody "s Investors Service» և «Fitch Ratings» պարբերականներին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը մեղադրել է «Moody 's Investors Service» և «Fitch Ratings» հեղինակավոր պարբերականներին քաղաքական ուղղորդվածության և կանխակալ գնահատականների համար։ Նա սպառնացել է դադարեցնել Թուրքիայի համագործակցությունը դրանց հետ։ Այս մասին հայտնում է թուրքական ԶԼՄ–ն։

Երկու գործակալությունն էլ վերջին շաբաթներին զգուշացնում էր օգոստոսի 10-ին Թուրքիայում նախագահական ընտրություններում Էրդողանի հաղթանակի բացասական ազդեցությունների մասին։

«Մենք դադարեցրել ենք համագործակցությունը «Standard & Poor's-ի» հետ։ Եթե այդ երկու պարբերականները շարունակեն նույն ոճով աշխատել, կդադարեցնենք համագործակցությունը նաև նրանց հետ»,–հայտարարել է Էրդողանը։

Այս խորագրի վերջին նյութերը