Լրահոս

16.09.2014 17:45


Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը մեկնել է Խորվաթիա

Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը մեկնել է Խորվաթիա
Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը մեկնել է Խորվաթիա, որտեղ երկու ընկերական հանդիպում կանցկացնի Խորվաթիայի մինչև 17 տարեկանների հավաքականի հետ: Առաջին հանդիպումը տեղի կունենա այսօր՝ Երևանի ժամանակով ժամը 19:00-ին, իսկ երկրորդ հանդիպումը՝ սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13:00-ին: Մեր հավաքականը հանգրվանել է Զագրեբի «Հոլիդեյ» հյուրանոցում: Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Արամ Դանիելյանն առաջիկա խաղերին մասնակցելու համար հրավիրել է 21 ֆուտբոլիստի:

Այս խորագրի վերջին նյութերը