Լրահոս

17.09.2014 10:35


Այսօր «քառյակը» կհայտարարի համապետական հանրահավաքի օրը

Այսօր «քառյակը» կհայտարարի համապետական հանրահավաքի օրը

Այսօր՝ 11:00–ին, «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունում տեղի է ունենալու ոչիշխանական խմբակցությունների՝ ԲՀԿ–ի, ՀԱԿ–ի, ՀՅԴ–ի և «Ժառանգության» աշխատանքային հանդիպումը։

Հիշեցնենք, որ նախորդ հանդիպմանը «քառյակը» որոշել էր սեպտեմբերի 17–ին հայտարարել համատեղ համապետական հանրահավաքի օրը։ Թե ինչ պահանջներ կներկայացվեն այդ հանրահավաքին, նույնպես պետք է որոշվի այսօր։

Այդ հանրահավաքին նախորդելու են նաև մարզային այցելությունները, որոնք պետք է նախապատրաստեն համապետական հանրահավաքը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը