Հովիկ Աբրահամյանն ընդունել է բարոնուհի Քերոլայն Քոքսի գլխավորած պատվիրակությանը
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսին և «Հարթ» հասարակական բարեգործական կազմակերպության անդամներին: Վարչապետը բարձր է գնահատել Քերոլայն Քոքսի հայանպաստ գործունեությունը՝ ողջ աշխարհում Արցախի խնդրի արդարացի ներկայացմանն ուղղված: «Դուք տարբեր հարթակներում մշտապես բարձրաձայնել եք հայության խնդիրները և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի իրական պատմությունը: Վստահ եմ, որ Ձեր հոգատար վերաբերմունքն Արցախի ժողովրդի նկատմամբ դարեր շարունակ հիշվելու է»,- ասել է Հովիկ Աբրահամյանը: Բարոնուհի Քոքսն ընդգծել է, որ երջանիկ է Արցախի հերոսական ժողովրդին ճանաչելու, դժվարին պահերին նրա կողքին լինելու հնարավորության, Հայաստանի և Արցախի այսօրվա ձեռքբերումների ու հաջողությունների համար: Բարոնուհին պատրաստակամություն է հայտնել հետագայում ևս իր գործունեությամբ աջակցել հայ ժողովրդին, նպաստել հայ-բրիտանական կապերի սերտացմանը: Զրուցակիցներն անդրադարձել են նաև բրիտանական «Հարթ» հասարակական բարեգործական կազմակերպության կողմից Հայաստանում նախատեսվող ծրագրերին, տարածաշրջանային խնդիրներին ու մարտահրավերներին, ԼՂ հիմնահարցի կարգավորման գործընթացին, ՀՀ կառավարության ծրագրի գերակայություններին: Հանդիպման ավարտին բարոնուհի Քոքսին և նրա պատվիրակության անդամներին Հովիկ Աբրահամյանը պարգևատրել է անվանական ժամացույցներով:
Հովիկ Աբրահամյանն ընդունել է բարոնուհի Քերոլայն Քոքսի գլխավորած պատվիրակությանը
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսին և «Հարթ» հասարակական բարեգործական կազմակերպության անդամներին:
Վարչապետը բարձր է գնահատել Քերոլայն Քոքսի հայանպաստ գործունեությունը՝ ողջ աշխարհում Արցախի խնդրի արդարացի ներկայացմանն ուղղված: «Դուք տարբեր հարթակներում մշտապես բարձրաձայնել եք հայության խնդիրները և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի իրական պատմությունը: Վստահ եմ, որ Ձեր հոգատար վերաբերմունքն Արցախի ժողովրդի նկատմամբ դարեր շարունակ հիշվելու է»,- ասել է Հովիկ Աբրահամյանը:
Բարոնուհի Քոքսն ընդգծել է, որ երջանիկ է Արցախի հերոսական ժողովրդին ճանաչելու, դժվարին պահերին նրա կողքին լինելու հնարավորության, Հայաստանի և Արցախի այսօրվա ձեռքբերումների ու հաջողությունների համար: Բարոնուհին պատրաստակամություն է հայտնել հետագայում ևս իր գործունեությամբ աջակցել հայ ժողովրդին, նպաստել հայ-բրիտանական կապերի սերտացմանը:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև բրիտանական «Հարթ» հասարակական բարեգործական կազմակերպության կողմից Հայաստանում նախատեսվող ծրագրերին, տարածաշրջանային խնդիրներին ու մարտահրավերներին, ԼՂ հիմնահարցի կարգավորման գործընթացին, ՀՀ կառավարության ծրագրի գերակայություններին:
Հանդիպման ավարտին բարոնուհի Քոքսին և նրա պատվիրակության անդամներին Հովիկ Աբրահամյանը պարգևատրել է անվանական ժամացույցներով: