Սեմնեբին հույս է հայտնել, որ ԼՂ հիմնախնդիրը շուտափույթ լուծում կստանա
Բաքվում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ հադիպման ժամանակ Հարավային Կովկասի հարցերով ԵՄ-ի հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին ասել է, թե ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունները դրական են։
-Հիմա շատ նուրբ պահ է։ Համանախագահները այցով գտնվում են տարածաշրջանում, բանակցությունները շարունակվում են։ Մենք դրական ենք գնահատում բանակցությունների շարունակականությունը,-ասել է Սեմնեբին։
Ադրբեջանի արտգործնախարարը հանդիպման ժամանակ Սեմնեբիին տեղեկություններ է հաղորդել ղարաբաղյան հակամարտության կարգավորման ընթացիկ փուլի վերաբերյալ։ Իր հերթին Սեմնեբին հույս է հայտնել, որ խնդիրը շուտափույթ լուծում կստանա։