Մեկնաբանություն

17.09.2014 16:04


Մարմնավաճառի գաղափարականն ու սկզբունքայինը

Մարմնավաճառի գաղափարականն ու սկզբունքայինը

Մարմնավաճառները տարբեր տեսակների են լինում։ Լինում են անկեղծ մարմնավաճառներ, որոնք ձևեր չեն թափում և բարոյականության մարմնավորում չեն խաղում։ Դրանք խնդիր չունեն, որ իրենց մարմնավաճառ համարեն, քանզի գիտեն, որ իրենք հենց այդպիսին են։

Կան, սակայն, մարմնավաճառներ, որոնք չեն սիրում, երբ իրենց մարմնավաճառ են անվանում։ Մարմնավաճառի այս տեսակն ուզում է փողոցում վաճառվել, բայց չի սիրում, երբ երեսին ասում են, որ ինքը մարմնավաճառ է, կամ գրական հայերենով՝ պոռնիկ։

Մարմնավաճառի վերջին տեսակը սիրում է նաև տարբեր պատճառաբանություններ ներկայացնել, թե ինչու է ընտրել կյանքի այդ ճանապարհը։ Ոմանք պատճառ են բերում, թե ընտանիք են պահում, և իրենց մարմինն աճուրդի են հանում հանուն երեխաների։ Ոմանք էլ այլ պատճառներ են բերում։

Բայց դե, մարմնավաճառը մնում է մարմնավաճառ, ինչ հիմքով էլ այն լինի։

Նույն պատկերն է նաև քաղաքական դաշտում։ Բաղրամյան 26–ի հաճախորդների մի մասը բացահայտորեն է զբաղվում քաղաքական մարմնավաճառությամբ, քանզի հասկանում է, որ խաղեր տալն իմաստ չունի. ամեն ինչ «ափաշքարա» երևում է։

Կան նաև, այսպես կոչված, գաղափարական ու սկզբունքային քաղաքական մարմնավաճառներ, որոնք շատ ավելի կեղտոտ ձևով են վաճառվում, բայց չեն սիրում, երբ երեսներին շպրտում ես «պոռնիկ» ձևակերպումը։ Սրանց միակ սզբունքն այն է, որ վաճառվում են շատ փող տվողին ու տվյալ պահի իշխանավորին։ Գաղափարախոսությունն արդեն հարմարեցվում է նշյալ սկզբունքի շրջանակներում։

Հասարակությունը քաղաքական մարմնավաճառների սկզբունքային ու գաղափարական տեսակին պետք է ավելի կոշտ գնահատական տա, քանզի մյուս տեսակի մարմնավաճառներից վտանգ չկա. նրանք բացահայտված են ու չեն էլ փորձում ջուր պղտորել։ Իսկ ահա սկզբունքային մարմնավաճառներն աշխատում են բարոյականություն քարոզել, ինչը ոչ միայն նողկալի է, այլ նաև պետք է քարկոծվի բոլոր հնարավոր ձևերով։

Ի դեպ, պատկերն է՛լ ավելի նողկալի է դառնում քաղաքականության մեջ գտնվող հասուն տարիքի տղամարդկանց պարագայում։ Սրանք փողոցայինների գլուխները կարող են լվալ իրենց սկզբունքայնությամբ և գաղափարական պատրաստվածությամբ։

Սևակ Մինասյան

Այս խորագրի վերջին նյութերը