Լրահոս

17.09.2014 16:24


Քննարկվել են հայ-չինական ռազմական համագործակցության հարցեր

Քննարկվել են հայ-չինական ռազմական համագործակցության հարցեր
եպտեմբերի 17-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հանդիպումը Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Տյան Չանչունի հետ` վերջինիս ՀՀ-ում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:
ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ՀՀ պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին` իր դիվանագիտական առաքելության ընթացքում պաշտպանական ոլորտին ցուցաբերած աջակցության համար:
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-չինական երկկողմ, այդ թվում նաև ռազմական համագործակցության հարցեր, կարծիքներ են փոխանակվել դրանց հետագա զարգացման ուղղությամբ:

Այս խորագրի վերջին նյութերը