Լրահոս

17.09.2014 21:44


Թայլանդի թագավորի աղջիկը կմասնակցի Ասիական խաղերին

Թայլանդի թագավորի աղջիկը կմասնակցի Ասիական խաղերին

Թայլանդի թագավորի աղջիկը կմասնակցի առաջիկա Ասիական խաղերին՝ ձիավարության սպորտաձևի ազգային հավաքականում։

Սիրիվաննարի Նարիտանա թագուհին խաղերին մասնակցության փորձ ունի։ 2006 թվականին նա ելույթ է ունեցել Ազիադում երկրի բադմինթոնի ազգային հավաքականի կազմում։ Վերջին անգամ նա մասնակցել է ձիավարությանը Հարավարևելյան Ասիայի խաղերում, որտեղ զբաղեցրել է 10-րդ հորիզոնականը։ Խաղերից առաջ արքայադուստրը հայտնել է, որ օպտիմալ վիճակում է գտնվում։ XVII Ասիական խաղերը կանցկացվեն կորեական Ինչխոնում սեպտեմբերի 19-ից հոկտեմբերի 4-ը։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը