Լրահոս

17.09.2014 18:00


Ուկրաինայի կառավարությունը մտադիր է ԵՄ հետ համաձայնեցնել նոր ռազմական դոկտրինը մինչև 2015թ. վերջը

Ուկրաինայի կառավարությունը մտադիր է ԵՄ հետ համաձայնեցնել նոր ռազմական դոկտրինը մինչև 2015թ. վերջը

Ուկրաինայի կառավարությունը մինչև 2015 թվականի վերջը պետք է ԵՄ հետ համատեղ ռազմական դոկտրինի նոր հայեցակարգ մշակի, ինչպես նաև ազգային զինված ուժերի զարգացման ծրագիր։ Այս մասին ասվում է երկրի կառավարության ներկայացրած փաստաթղթում։

Ասոցացման պայմանագրի միջոցառումների կատարման նախագիծը հաստատվել է սեպտեմբերի 17-ին կառավարության նիստում։ Համաձայն փաստաթղթի՝ Ուկրաինայի ԶՈւ բարեփոխումների իրականացումը կլինի համաձայնության «Քաղաքական երկխոսություն ու բարեփոխումներ» բաժնի մի մասը։ Նոր ռազմական դոկտրինի մշակման գործընթացում Կիևին կաջակցի Արտաքին գործողությունների եվրոպական ծառայությունը։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը