Լրահոս

17.09.2014 19:23


«Ազգային անվտանգություն» կուսակցությունը մաղթանքի խոսք է հղել «Շոտլանդիայի ազգային կուսակցությանը»

«Ազգային անվտանգություն» կուսակցությունը մաղթանքի խոսք է հղել «Շոտլանդիայի ազգային կուսակցությանը»

2014 թ. սեպտեմբերի 18-ին Շոտլանդիայում կայանալիք անկախության հանրաքվեի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության «Ազգային անվտանգություն» կուսակցությունը», որում մասնավորապես ասված է.

«Հարգելի ազատատենչ շոտլանդացիներ, հարգելի գործընկերներ

Համոզված ենք, որ 2014 թ. սեպտեմբերի 18-ը ոսկե տառերով է գրվելու Շոտլանդիայի պատմության մեջ: Այդ օրը Շոտլանդիայի ժողովուրդը՝ Ուիլյամ Ուոլեսի եվ Ռոբերտ Բրյուսի արժանի ժառանգները, ապացուցելու են աշխարհին, որ ազատ ապրելու մղումը չունի պատմական վաղեմություն, այն միշտ ապրել է շոտլանդացի ժողովրդի սրտում ու հոգում, մշտապես պայքարի է կոչել նրան սեփական պատմությունը ինքնուրույն կերտելու համար:

Մաղթում ենք ձեզ հաղթանակ եվ հավաստիացնում ենք, որ սեպտեմբերի 18-ին Հայաստանի Հանրապետության «Ազգային անվտանգություն կուսակցությունը» ձեզ հետ է եվ աղոթելու է առ Աստված ձեր հաջողության համար»:

«Ազգային անվտանգություն» կուսակցություն

Այս խորագրի վերջին նյութերը