Լրահոս

18.09.2014 10:29


Փրկարարները գետից դուրս են բերել 29-ամյա իրենց գործընկերոջ դին

Փրկարարները գետից դուրս են բերել 29-ամյա իրենց գործընկերոջ դին

Սեպտեմբերի 17-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 21:30-ի սահմաններում ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արենի-Արփա ավտոճանապարհին կայանված Վազ 2101 մակնիշի 18 ՏՏ 456 համարանիշի ավտոմեքենայի վարորդը չի պատասխանում հեռախոսազանգերին, ինչի համար ահազանգողները խնդրում են հրշեջ-փրկարարների օգնությունը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Հրշեջ-փրկարարները ոստիկանների հետ որոնողական աշխատանքների արդյունքում Արփա գետում հայտնաբերել են Վայոց Ձորի մարզի բնակիչ, 29-ամյա Նարեկ Հակոբյանի դին: Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինս ձուկ որսալու նպատակով այցելել է նշված տարածք, որտեղ սայթաքել, վայր է ընկել՝ հարվածելով գլուխը քարին, ինչն էլ պատճառ է դարձել Ն. Հակոբյանի մահվան: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ն. Հակոբյանն աշխատում էր Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատում՝ որպես հրշեջ-փրկարար: Ամուսնացած էր, խնամքին ուներ 1 տարեկան տղա: Վերջինիս հայրը, ով նույնպես եղել է Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատի աշխատակից, 1 տարի առաջ մահացել է հենց նույն օրը:

Մանրամասները՝ shamshyan.com–ում։

Այս խորագրի վերջին նյութերը