Լրահոս

18.09.2014 11:15


Կատալոնիայի խորհրդարանը հավանություն է տվել հասարակությանն ինքնիշխանության վերաբերյալ հարցման բանաձևին

Կատալոնիայի խորհրդարանը հավանություն է տվել հասարակությանն ինքնիշխանության վերաբերյալ հարցման բանաձևին

Կատալոնիայի խորհրդարանը նախօրեին հավանություն է տվել նոյեմբերի 9-ին Իսպանիայի ինքնավար շրջանում ինքնիշխանության վերաբերյալ հարցում անցկացնելու բանաձևին։ Նրանում կոչ է արվում «ժողովրդավարական երաշխիքների և օրենքի պահպանմամբ» հարցում անցկացնել։ Բանաձևին կողմ են արտահայտվել ազգային կուսակցության 86 պատգամավոր, ներառյալ «Կոնվերգենցիա և Միություն» կառավարող կոալիցիան, ինչպես նաև երեք սոցիալիստ պատգամավոր, որոնք այդպիսով խախտել են խոստումը՝ չքվեարկելու բանաձևի օգտին։ Փաստաթղթին դեմ է քվեարկել 44 պատգամավոր «Սոցիալիստական», «Ազգային» և «Քաղաքացիներ» կուսակցություններից, որոնք մեղադրել են կատալոնյան կառավարության ղեկավար Արթուր Մասին կենտրոնական կառավարության հետ հակասությունների մեջ մտնելու համար։ Նույն օրը Կատալոնիան ևս մեկ փաստաթուղթ է ընդունել, ըստ որի՝ տեղական կառավարությանը կոչ է արել ամենակարճ ժամկետներում միջոցներ մշակել պետական կառույցներ ստեղծելու համար։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը