Լրահոս

18.09.2014 14:13


Եվրախորհրդարան. «Ոչ մի հետագա հարաբերություն Ադրբեջանի հետ մինչև չպահպանվեն մարդու իրավունքների եվրոպական չափանիշները»

Եվրախորհրդարան. «Ոչ մի հետագա հարաբերություն Ադրբեջանի հետ մինչև չպահպանվեն մարդու իրավունքների եվրոպական չափանիշները»
Այսօր Եվրախորհրդարանը փաստաթուղթ ընդունեց Ադրբեջանում իրավապաշտպանների դատական հետապնդումների վերաբերյալ: Փաստաթղթի մի շարք կետեր անմիջականորեն վերաբերում են Հայաստանին, ադրբեջանցի իրավապաշտպան Լեյլա Յոնուսի հուլիսյան ձերբակալմանը և մասնակիորեն՝ հայկական կողմի համար լրտեսելու միջազգային աղմուկ առաջացրած կասկածելի մեղադրանքներին:
Եվրախորհրդարանը պատրաստ է պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ և խզել հարաբերությունները նշված պահանջները չբավարերելու դեպքում:
«Հայաստանի եվրոպացի բարեկամներ» /ՀԵԲ՝ www.eufoa.org /կազմակերպության ղեկավար Էդուարդո Լորենցո Օչոան նշում է. «Երբ ղեկավարությունը պարբերաբար թիրախավորում է եվրաընտանիքի քաղաքական կազմի կուսակցություններին, ինչպես նաև ԵՄ նախաձեռնությամբ իրակացվող Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հետհամատեղ վստահության ծրագրերին մասնակցող քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին և մեղադրում նրանց հայկական կողմի լրտեսության համար, արդեն իսկ ձևավորվում են բավարար հիմքեր վերոհիշյալ պատժամիջոցներն ակտիվացնելու համար»:
Ընդունված հայտարարության մեջ Եվրախորհրդարանը դատապարտում է Հայաստանի և ադրբեջանական քաղաքացիական հասարակության, երիատասարդական կազմակերպությունների և մտավորականության հետ հարաբերությունները խզելու Ադրբեջանի ջանքերը: Նման հարաբերություններին խթանելը հատկապես դառնում է կարևոր, երբ խոսքը վերաբերում է ԼՂ հակամարտության երկարատև ռազմական ընդհարումների խնդրի լուծմանը: Համաձայն Եվրոպական խորհրդարանի փաստաթղթի՝ Լեյլա Յունուսի նման ակտիվիստները Ադրբեջանում կատարել են անհրաժեշտև տեղին աշխատանք:
Հաջորդ տարի եվրոպական օլիմպիական խաղերը անց են կացվելու Ադրբեջանում: Խաղերի ընթացքում Խորհրդարանը կոչ է անում Միջազգային օլիմպիական հանձնաժողովին պահանջել մամուլի ազատություն երկրի ողջ տարածքում, ինչպես նաև դադարեցնել ԶԼՄ-ների վրա գործադրվող ճնշումները:
Եվրախորհրդարանը հստակ հայտարարել է, որ ոչ մի համագործակցություն չի վերականգնվի մինչև Ադրբեջանը չգործի նշված պահանջներին համապատասխան: Ավելին, Խորհրդարանը կոչ է անում Եվրոպական խորհրդին առաջ քաշել նպատակային պատժամիջոցների հավանական կիրառությունը մարդու իրավունքների խախտումների դեմ փոփոխություններ չնկատելու դեպքում /այս գաղափարը առաջարկվել է դեռևս 2012 թվականի մայիսի 24-ին/:
«Այսօրվա հայտարարությունից պարզ է դառնում, որ Հարավային Կովկասի ժողովրդի հիմնական խնդիրը ադրբեջանական ռեժիմն է: Սա ճշմարիտ է, քանի որ ադրբեջանցիների հետ միասին տուժում է նաև Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի բնակչությունը», - բացատրում է պարոն Լորենցո Օչոան:
Փաստաթղթի ամբողջական տարբերակը կարող եք գտնել Խորհրդարանի կայքում:

Այս խորագրի վերջին նյութերը