Լրահոս

18.09.2014 14:26


Ֆիզիկական անձն իր գույքն առանց մաքսատուրքի կներմուծի Հայաստան

Ֆիզիկական անձն իր գույքն առանց մաքսատուրքի կներմուծի Հայաստան

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ մաքսային օրենսգրքում լրացումներ կատարելու օրենքի նախագծին, որով առաջարկվում է, որպեսզի օտարերկրյա պետությունում քաղաքացիների կյանքին կամ առողջությանը սպառնացող արտակարգ իրավիճակում գտնվող պետությունից ՀՀ վերադարձող ֆիզիկական անձը հնարավորություն ստանա առանց մաքսատուրքի վճարման անձնական օգտագործման գույքը երկու տարվա ընթացքում ներմուծել Հայաստան:
Նիստում հավանություն է տրվել «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» և ևս երեք օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերին, որոնցով կանոնակարգվում է Հայաստան մուտք գործող ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով չմասնատվող բեռ փոխադրող ծանրաքաշ տրանսպորտային միջոցների աշխատանքը և դրանց վերահսկողությունը:

Կառավարությունից հայտնում են, որ հարցի քննարկման ընթացքում խնդրահարույց է եղել նման բեռի տեղափոխման համար մեկ տոննային 10 հազար դրամ պետտուրք սահմանելու մտադրությունը: Կառավարության ղեկավարը հանձնարարել է մեկ անգամ ևս քննարկել հարցը, ուսումնասիրել տուրքի սահմանման միջազգային փորձը և դրանից հետո միայն փաստաթուղթը ներկայացնել Ազգային ժողով:

Այս խորագրի վերջին նյութերը