Մեկնաբանություն

18.09.2014 15:17


Որպեսզի այսօրվա խնդիրները չվերարտադրվեն

Որպեսզի այսօրվա խնդիրները չվերարտադրվեն

Կարճ ժամանակահատվածում բազմաթիվ հասարակական նախաձեռնությունների ականատեսը եղանք։ Խոսքը տարբեր խնդիրների լուծման պահանջով համախմբված քաղաքացիների մասին է. պետպատվերով աշխատող նախաձենություններին մոռանանք։

Շատ լավ է, երբ քաղբանտարկյալներ ունենալու, տրանսպորտի սակագնի բարձրացման, կուտակային կենսաթոշակի, Երևանի հին շենքերը քանդելու, սխալ վայրում նորերը կառուցելու, ծառահատումների դեմ ու տարբեր խնդիրները լուծելու պահանջով մարդիկ փողոց են դուրս գալիս։ Երբեմն դա տալիս է արդյունք, հաճախ՝ ոչ։

Բնապահպանի, կենսաթոշակային նոր համակարգի դեմ հանդես եկող ու մնացած այլ հարցերով մտահոգ ակտիվիստների գլխավոր սխալը մեկն է՝ նրանք սեփական հարցերի լուծման պահանջից այն կողմ ոչինչ չեն ուզում տեսնել։ Ասում են, թե «Մեզ քաղաքականությունը չի հետաքրքրում» և ... վերջ։ Ու ստացվում է նույն պատկերը։

Տրանսպորտի սակագնի բարձրացման հարցն օրակարգում է։ Հավատացե՛ք, հարմար պահի այն կրկին կդառնա օրվա թեմա։ Կուտակային համակարգը գործում է, «Որոտանի» հէկը վաճառվեց, գազն ու էլեկտրաէներգիան թանկացան ու այդպես շարունակ։ Ոչ ոք չի խնդրում ձեզ մտնել քաղաքականություն։ Ու պետք էլ չի։ Բայց այսօրվա Հայաստանի խնդիրները համակարգային են ու վերևից պարտադրած։ Հիմա վերևներն ուզում են վերարտադրվել։ Դա նշանակում է՝ վերարտադրվելու են նաև այսօրվա խնդիրները, ու շատ ավելի վատ տեսքով։ Դա էլ իր հերթին նշանակում է՝ քաղաքացիական ակտիվությունը նոր դրսևորումներ պետք է ստանա և քաղաքական տեսք ստանա՝ ոչիշխանական ուժերի հետ համատեղ պայքարի տեսքով։ Մեկնարկի օրն ու տեղն էլ գիտեք՝ հոկտեմբերի 10, Ազատության հրապարակ։

Վախթանգ Մարգարյան

Այս խորագրի վերջին նյութերը