Անցկացվել է «Թուրքիայի առցանց լրատվամիջոցների առանձնահատկությունները» դասընթացը
Վերջերս հիմնադրված «Եփրատ» մերձավորարևելյան ուսումնասիրությունների կենտրոնըսեպտեմբերի 17-ին կազմակերպել էր «Թուրքիայի առցանց լրատվամիջոցների առանձնահատկությունները» դասընթացը, որն անցկացրել է թուրքագետ Գևորգ Պետրոսյանը։
Սեմինարի ընթացքում բանախոսը ներկայացրել է Թուրքիայի ժամանակակից մեդիա խմբերը, լրատվական գործակալությունները, առցանց լրատվակայքերը՝ կանգ առնելով դրանց առանձնահատկությունների և Հայաստանի տեսանկյունից հետաքրքիր կետերի վրա։
Սեմինարին մասնակցողները հնարավորություն են ունեցել նաև իրենց հարցերն ուղղել բանախոսին և ստանալ պատասխաններ, ինչպես նաև քննարկումներ ծավալել։ Դասընթացին մասնակցել են թեմայով հետաքրքրված մեծ թվով երիտասարդներ ու մասնագետներ։
Առաջիկայում ևս «Եփրատ» ուսումնասիրությունների կենտրոնը շարունակելու է նման դասընթացների անցկացումը։