ԵՄ-ն պատժամիջոցներ կկիրառի ԻՊ–ի հետ նավթի անօրինական առևտրի մեջ ներգրավվածների հանդեպ
Եվրախորհրդարանի պատգամավորները դիմել են ԵՄ–ին՝ կոչ անելով «պատժամիջոցներ կիրառել բոլոր այն պետական, հասարակական, մասնավոր կազմակերպությունների դեմ, որոնք կմասնակցեն նավթի փոխադրման, վերամշակման, մաքրման և վաճառքին այն շրջաններից, որոնք վերահսկվում են «Իսլամական պետության» կողմից»։ Այս մասին նշվում է Եվրախորհրդարանի բանաձևում՝ Իրաքում ու Սիրիայում իրավիճակի և ԻՊ–ի հարձակման վերաբերյալ, որը հավանություն է ստացել խորհրդարանականների կողմից Ստրասբուրգում։
««Իսլամական խալիֆաթի» ստեղծումն ու ընդլայնումը, ինչպես նաև մյուս ծայրահեղական խմբավորումների գործողությունները Սիրիայում և Իրաքում ուղիղ սպառնալիք են եվրոպական պետությունների անվտանգությանը», – փաստում էին Եվրախորհրդարանում։
Ավելի վաղ ամերիկյան հետախուզությունը տվյալներ էր հրապարակել, ըստ որոնց՝ ԻՊ–ն նավթի վաճառքից 3 մլն դոլար է վաստակում օրական։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։